Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Մեկօրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը․ Եվգենի Սատանովսկի. Տեսանյութ
27
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է, դա մեր պետության վերջին շանսն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռները ՀՀ են տեղափոխել վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են իրենց զոհերի թիվը Ջերմուկը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին. հայտարարություն Կարևոր է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկրների միջև անջրպետը. Պետդեպ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է ԱՀ-ի հումանիտար ճգնաժամը Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան

Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ

Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։

Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից երկրորդը պետական ինստիտուտների գործունեության խայտառակ ցածր որակն է, որ մոտենում է ներքին անկառավարելիության աստիճանին։ Բացի այն, որ համակարգը լցվել է անգիտելիք յուրայիններով, պետական համակարգի և պետական ինստիտուտների առաջ դրվում է բացառապես մեկ խնդիր՝ իշխանության պահպանում։

Սա շատ վտանգավոր փուլ է, որը պահանջում է զգոնություն, զսպվածություն և խորքային լուծումներ։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել փրկարար և այլ հատուկ ծառայությունների անձնակազմերի անձնուրաց, անձնազոհ աշխատանքը։

Կա մի այլ սուր խնդիր, որն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում։ Թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո քաղաքում տրվել են, բառիս բուն իմաստով, մահաբեր շինթույլտվություններ։ Կառուցվում են շենքեր՝ առանց անվտանգության որևէ նորմի պահպանման։ Հենց հիմա Երևանում կառուցվում են շենքեր, որոնք վաղը կարող են դառնալ խոշոր աղետների հասցեներ։ Ամեն նեղ անկյունում խցկված են բազմաբնակարան, բազմահարկ շենքեր. Աստված չանի՝ վաղը մի բան լինի, ասելու են՝ ինչո՞ւ այսպես եղավ։

Լինի մի պարզ լրագրողական հետաքննություն՝ հենց հիմա կառուցվող շենքերի, շինությունների շուրջ, ու մենք կպատկերացնենք, թե ինչ ռիսկերի առաջ ենք։ Սուրմալուի ողբերգությունը պիտի դառնա մեծ ահազանգ ու ցավոտ խթան՝ ստուգելու և վերստուգելու բոլոր կասկածելի անվտանգությամբ շենքերն ու տարածքները, անհրաժեշտության դեպքում՝ վերանայելու շինթույլտվություններն ու խստացնելու շահագործվող տարածքների անվտանգության պահանջները, գտնելու հնարավոր լուծումները։ Պետք է մոբիլիզացնել համապատասխան գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներին՝ անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական աստիճանակարգից։ Անվտանգությունը պետք է վերջապես դառնա երկրի թիվ մեկ օրակարգային հարցը։

Մենք չենք նկատում, մենք արդեն հարմարվել ենք, բայց աղետն արդեն մշտապես ապրում է մեզ հետ։ Սա նորմալ չէ։ Հերիք է այս փոքր երկրին այսքան աղետ ու մահ։ Որպես առաջին քայլ՝ անվտանգությունը՝ ներքին և արտաքին, պետք է դառնա հանրային տոտալ պահանջ, պետք է «կազմակերպել» այդ պահանջը, պետք է ձևավորվի այդ պահանջին բովանդակային, կազմակերպչական տեսք տվող քաղաքական-հասարակական շարժում, միավոր կամ մի այլ ձևաչափ, որը կբերի մեր երկիրը ներքին և արտաքին անվտանգության որոշակի կայուն մակարդակի։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan