Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Փաշինյանը Քաջարանում Փարամազյանի դեմ կռիվ կտա նախկին ՀՀԿ-ականի ու երևանցի բիզնեսմենի դեմքով

Yerevan.Today-ը գրում է. «Քաջարանում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն ուզում է առաջադրվել, բայց առայժմ հայտնի չէ՝ ընդդիմադիր դաշինքո՞վ, թե՞ Առուշ Առուշանյանի օրինակին կհետևի՝ իր անվամբ դաշինք կկազմի որևէ կուսակցության հետ:

Իշխանությունը Փարամազյանի դեմ «կռիվ կտա» երկու թիմով՝ իր գլխավորած կուսակցության և  Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության, որպեսզի նվազ ձայների դեպքում  հնարավոր պլան B-ի հաշվարկով կոալիցիա  կազմի ՔՊ-ն՝ Քաջարանում իշխանություն իր ձեռքը վերցնելու համար:

ՔՊ-ավագանու թիմն առաջադրվելու է Երևանաբնակ գործարար Արմեն Առաքելյանի դեմքով, ով ընդամենը ծնունդով է սյունեցի: Նա վաղուց բնակվում է Երևանում ու մայրաքաղաքում է բիզնեսներ հիմնել, հյուրանոցային-տուրիստական ոլորտում, ասում են, լուրջ փողատեր է դարձել: Ավելին, ՔՊ թեկնածուն նախկին իշխանության հետ տենդերներով սերտ համագործակցողներից է եղել։ Այս և քաղաքական շատ հարցերի պարզաբանման համար փորձեցինք կապ հաստատել ՔՊ-ական դարձած Առաքելյանի հետ, բայց  չստացվեց, բացակայում է երկրից:

Քաջարանցիները վստահության դեֆիցիտ են նկատում երևանաբնակ թեկնածուի հանդեպ. պատերազմից հետո, ասում են,  իրավիճակ է փոխվել. «էսքան դեպքերից հետո քաջարանցին չի կարա առաջվա պես Նիկոլի դեմքով  ցանկացած անծանոթի քվեաթեթրիկի տակ պտիչկա դնի, ազերի զորքը  Սյունիքի լեռներին նստած է,   ու մի տարին անցավ՝ դրանց վռնդելու մտադրություն իշխանությունը չունի,  և հետո Փաշինյանն այլևս  հակառեյտինգով է  առաջատար, Սյունիքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկա»:  Քաջարանցիներին դուր չի գալիս, որ դրսից փոձում են մարդ բերել մարզ:

Իսկ թե ինչու է ՔՊ-ն հենց այս բիզնեսմենի վրա հենվել՝  տեղի բնակիչներն իշխանության որոշման տակ իրենց ձևակերպմամբ՝ «ոչ մի լոգիկա» չեն տեսնում, ասում են՝  ՔՊ-ի կադրային ռեզերվը դատարկվել է, մարդ չունի, նաև մարզպետին է ստիպված Տավուշից  բերել:

Բայց շատ ավելի ուշագրավ է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի ընտրությունը՝ Արամ Զավենիչի թեկնածուն ընդդիմադիր Մանվել Փարամազյանից է փորձելու  ձայներ փախցնել, նա պայքարի մեջ կմտնի նախկինում կարկառուն ՀՀԿ-ական Վարդան Գևորգյանի դեմքով, որը Լիսկայի օրոք էր ղեկավարում Քաջարանը: Բնակիչներն հիշում են, որ Վարդան Գևորգյանի բաժակաճառերի հերոսը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանն է եղել ու մի քիչ ավելի  պակաս քանակով՝ դրանք ձոնվել են «Լիսկա» մականվամբ հայտնի  Սուրիկ Խաչատրյանին:  

Քաջարանի թեկնածու պարոն Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ ինչ հույսով է մտել ընտրապայքարի մեջ, մանավանդ, որ  վերջին ընտրություններին հազիվ կարողացել է  200 ձայն  հավաքել։ Ասաց, որ այդ տխուր նախադեպից չի կաշկանդվում, իեն լավով հիշողներ կան, չարացած չէ նախկին արդյունքներից ու համարում է, որ այսօր եղած թեկնածուների մեջ ինքն է  առաջատար դիրքերում։ Նրա խոսքից պարզ էր, որ հիմնական մրցակից համարում է միայն ընդդիմադիր Մանվել Փարամազյանին, ասում է՝ վարչապետի տիկնոջ փունջն իր արածն արեց, կարծում է՝ Փարամազյանն անհարկի փորձեց շոյել իր քաղաքական հակառակորդի տիկնոջ ինքնասիրությունը և այդ փունջ տալու հայտնի դրվագից հետո Փարամազյանի ռեյտինգը  խայտառակ վիճակում է հայտնվել:

Հետաքրքրվեցինք հնարավոր նոր զիջումների դեպքում ինչպիսին է լինելու իր վերաբերմունքն ու վարքագիծը՝ Քաջարանի ընտրված համայնքապետի պաշտոնում, թեկնածուն ամենաէական հարցին տասն անգամ մանևրեց, միայն թե խուսափի Փաշինյանին քննադատելուց:

 Խոսքից պարզ էր դառնում, Սյունիքի բարձունքների զիջումը Վարդան Գևորգյանը չի մարսել, ավելին՝ ռևանշի հույս ունի՝ Գորիս –Կապան-Մեղրի միջպետական ճանապարհից կտորների զիջումը, Շուռնուխի ու Որոտանի կեսը տալը թշնամուն արտասովոր է, անթույլատրելի է համարում։

Իր քաղաքապետության օրոք Վարդան Գևորգյանը բացառեց, որ Փաշինյանը կարող է Սյունիքից նոր տարածքներ ու բնակավայր զիջել, Yerevan.Today-ի  ճշգրտող հարցին՝ ինչի ձայն չէր հանում արդեն արված զիջումների ժամանակ, և արդյոք հայկական են Սյունիքից վերջին երկու տարում զիջված բարձունքները, գյուղերն ու ճանապարհները, Արամ Զավենիչի կուսակից դարձած նախկին ՀՀԿ-ական Վարդան Գևորգյանը ոչ մի կերպ  դրանք հայկական չհամարեց. «Նոյեմբերի 9-ի ստորագրված ակտից մեզ շատ բան հայտնի չէ, միայն  կասեմ , որ այդ ճանապարհահատվածները օկուպացրել է Ադրբեջանը»,- նշեց նա:

Այսպիսով՝ սեպտեմբերի 25-ին Քաջարան քաղաքի ու նրան միացված 21  բնավկավայրի 7200 ընտրողների քվեները կբաշխվեն՝ հիմնական երկու թեկնածուների միջև, ամբողջ ռեսուրսները իշխանության կողմից կներդրվեն Սյունիքի գոնե մեկ խոշորացված համայնքում հաստատվելու համար, իսկ ֆավորիտ թեկնածու Մանվել Փարամազյանին պաշտոնազրկելը այդքան էլ հեշտ չէ:

Հիշեցնենք, 2017-ին Քաջարանի շուրջ համայնքային փունջ  միավորվեց՝ մերձակա Լեռնաձոր, Դավիթ Բեկ, Անդոկավան, Գեղի, Նոր Աստղաբերդ գյուղական հբնակավայրերով և  21 բնակավայր, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 8,315 մարդ»: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan