Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Պատերազմ Արցախում
«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական

Պատգամավորը լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույց է ուղարկել միջազգային կազմակերպություններին

Լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց եմ ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց եմ ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին:

Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։

Ինչպես խոստացել էի իմ միջազգային գործընկերներին, պատրաստել եմ ամփոփ զեկույց, որտեղ համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, իրեն ժողովրդավարական հռչակած՝ լրագրողների իշխանության ներկայացուցիչների կողմից չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։

Զեկույցում մասնավորապես նշել եմ, որ

• Մայիսի 2-ին Երեւանի Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ

Սարգիս Հովհաննիսյանը եւ աշխատակիցը հարվածում են լրագրողի միկրոֆոնին, լրագրող Նարե Գևորգյանին եւ օպերատոր Արման Ղարաջյանին https://armlur.am/1183388/ MediaHub.am:

Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

• Մայիսի 2-ին Երեւանի Աբովյան փողոցում անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են «AntiFake.am  լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, հրմշտել են նաև «AntiFake»-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել վերջինիս https://168.am/2022/05/07/1698233.html ։

• Մայիսի 2-ին Երեւանի Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ «Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը կորցրել է գիտակցությունը https://hetq.am/hy/article/144074 ։

Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ Լիա Սարգսյանի գիտակցությունը կորցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում նյութեր չեն նախապատրաստվել։

• Մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր «Yerevan.Today լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը՝ վնասելով ձեռքը https://yerevan.today/.../hayk-sargsyany-xlel-e-yerevan... ։

• Մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակ կամրջի մոտ ոստիկանը հարվածել է «Aravot.am»-ի ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրող Աշոտ Հակոբյանի աշխատանքը http://uaj.am/5329.html։

• Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին https://168.am/2022/05/30/1712276.html ։

• Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք Թերթ-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան https://factor.am/518041.html: Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ՀՀ ԱԱԾ-ից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի քրեական գործի հարուցումը մերժվել է։

Միջազգային գործընկերներիս ուղարկված զեկույցներում ընդգծել եմ, որ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անընդունելի են: Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։

Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների»։

 

 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan