Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը Հայաստանում

Վերջերս անհայտ անձը պղծել էր Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Արձանը կոտրող քաղաքացին` Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը, դրան հաջորդող օրերին եկել էր «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն եւ պատմել, թե ինչու է նման բան արել:

Պարզվում է, որ այս անձնավորությունը գաղափարական հիմքի վրա է կատարել այդ հանցագործությունը: Դեռ ավելին, ըստ նրա,   «...Լեոնիդ Ազգալդյանի արձանը վնասել է, քանի որ նրա ու նրա նմանների երեսից է հայ  ազգն էս օրին հասել...»: 

Շարունակելով իր միտքը, այս քաղաքացին նշել է բառացի հետևյալը. 

«...Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պնդում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ մեղավորություն չունի՝ մեղավորն 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին...:

90-ականներին անիմաստ ավազակային հարձակում սկսեցին մեր հարևան պետության դեմ: 30 տարի զավթել ենք նրանց հողերը, հիմա էլ դրա պատասխանն ենք տալիս: Ես արդարության կողմնակիցն եմ, ով արդար է՝ նրան եմ պաշտպանում: Բացի այդ ուզում եմ ասել, որ այդ Հայրենիքի դավաճան Ազգալդյանի պատճառով մեր հայ ազգը տառապում է մինչ օր: Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրավե՞լ, ի՞նչ են արել, սպանություննե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վերջում էլ իրենց հողերն են ազատագրել, կարո՞ղ ա մեր հողերն են գրավել: Հայ ազգի դավաճանները զավթել են Ադրբեջանի հողերը, մեզ կրակը գցել...»:

Վերջում այդ քաղաքացին  հայտարարել էր, թե  Արցախը Ադրբեջանինն է և ինքը հարգում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Բայց, ըստ այդ քաղաքացու, Հայաստանի իրավապահ մարմինները չեն կիսել իր այդ տեսակետները և բողոքել է, որ փաստացի երկրի պատկան մարմինները, իրականում թաքնված ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանին:

Այս ամենը  կատակ չէ, սա մեր այսօրվա իրականությունն է: Մարդը օրը ցերեկով հանդես է գալիս հակապետական տեսակետներով և հպարտ է դրա համար: Միաժամանակ խոստովանելով, որ հենց այդ տեսակետների համար էլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին:

Ասել, որ մենք գործ ունենք մի շարքային անմեղսունակի հետ, նշանակում է ոչինչ չասել: Քանզի այդ մարդը անվճար կրկնում է այն, ինչ քարոզում են հարևան Ադրբեջանում: Իսկ դա նշանակում է, որ մեր հանրության մեջ կա այդ զանգվածը, որը փաստացի մեր հարևան երկրի հինգերրոդ շարասյան դերն է կատարում: Նա միգուցե չի գիտակցում դրա մասին, բայց դա այսօր այդքան էլ էական չէ: Այդ քաղաքացին ճիշտ է հասկացել Փաշինյանի բոլոր հրապարակային մեսիջները:

Հենց այդ շերտն էլ լռելյալ աջակցում է Փաշինյանին: Բայց արդյո՞ք միայն այդ մարդն է մեղավոր նման գաղափարներ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Անցած 30 տարիների ընթացքում, ի՞նչ է արել պետությունը, որ նման քաղաքացիներ չունենար: Ի վերջո պետությունն է ազգի կազմակերպման այն բարձրագույն ձևը, որը միաժամանակ կրթում է իր քաղաքացուն, դարձնում նրան գիտակից մարդ:

Իսկ, երբ աշխատանքը բացակայում է, մենք ստանում ենք նման դեպքեր: Այս դեպքերին քաղաքացի անվանել չի կարելի, քանզի դրանով մենք կվիրավորենք մյուս իրական քաղաքացիներին, ովքեր ֆորմալ տեսանկյունից ունեն այդ «դեպքերի»  հետ նույն իրավունքները:

Իրենց տարբերությունը կայանում է նրանց բովանդակության մեջ:

Դեռ անգլիական բողոքականության, այսպես կոչված, «հավատքի սիմվոլի» մեջ բացատրվում էր այն թեզը, թե մարդիկ, ովքեր արտաքուստ իրար նման են, իրականում իրենց բովանդակությամբ բաժանվում են երկու մասի: Մի մասը իրոք որ «մարդ են», իսկ մյուսները,՝ մարդկային կերպար ունեցող «կենդանիներ»։ 

Այդ բաժանման իմաստը կայանում էր նրանում, որ անգլո-սաքսերը դրանով փորձում էին հիմնավորել այն թեզը, որ իրենց հանրության մի մասն իրականում ոչ թե մարդիկ  են, այլ մարդկային դեմքով «կենդանիներ», որոնք իրականոքւմ չպիտի ունենան հավասար իրավունքներ իրական մարդկանց հետ:

Այդ թեզով Անգլիան երկար տարիներ ապրեց, կրթեց իր հանրության անգիտակից հատվածին և դրանից հետո միայն կիրառեց համընդհանուր հավասարության սկզբունքը, որը գործում է մինչ այսօր:

Մինչդեռ մեր  երիտասարդ պետությունը ոչ միայն չկրթեց իր քաղաքացիներին, այլև չգիտակցեց նույնիսկ դրա անհրաժեշտությունը:

Այդ իսկ պատճառով էլ մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր: Եթե այսօր չգիտակցենք այս իրավիճակի լրջությունը, ապա վաղը կստանանք, ոչ թե 4000, այլ 40000 հազար զոհ և զոհասեղանի վրա էլ դրված կլինի, ոչ թե միայն Արցախը, այլ ողջ Հայաստանը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan