Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ

Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողներին ծեծի ենթարկելու գործը ծածկադմփոց է արվում

ՀՀ քննչական կոմիտեն որեւէ նախանձախնդրություն չի ցուցաբերում ՀՀ սուվերեն տարածք, մասնավորապես, Գեղարքունիքի մարզ ադրբեջանցի զինվորականների ներխուժելու և վերջիններիս կողմից հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին իրավական գնահատական տալու, որպես մեղադրյալ ներգրավելու հարցում։

Հիշեցնենք, որ միջադեպի մասին հայտնի էր դարձել տելեգրամյան ալիքներից՝ 2021թ մայիսի 18-ին։ Տարածված տեսանյութերի համաձայն՝ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցի զինվորականները ծեծի են ենթարկել հայ սահմանապահներին։ ՀՀ ՊՆ-ն հաստատել էր դեպքը՝ նշելով, որ վիճաբանությունն արագ հարթվել է։

«Մեր տարածքում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինվորականների և հայ զինվորականների միջև եղել է վիճաբանություն, որը շատ արագ հարթվել է: Երբ մեր զինվորականներն ասել են, որ ադրբեջանցի զինվորականները պետք է արագ դուրս գան մեր տարածքից, վիճաբանություն է առաջացել, որն էլ արագ հարթվել է»,-հայտնել էր ՊՆ-ից:

Նույն թվականի մայիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը: Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-ից 3կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ և հայտարարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին: Նյութերի նախապատրաստման արդյունքում նշված դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեռևս մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախքաննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:

Նշված վարույթի շրջանակներում ստուգվել է նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողներին ծեծի ենթարկելու մասին տեսանյութը, որի արդյունքում իրավապահները քրեական գործ են հարուցել՝ հայ զինծառայողների կողմից ծառայողական ենթադրյալ խախտումների առնչությամբ. մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Դեպքից մեկ տարի անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի քննությունը, արդյո՞ք որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է, թե՝ ոչ, արդյունքում պարզվեց՝ գործով տեղաշարժ չկա։

«2021թ մայիսի 13-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու, ապօրինի սահմանահատման, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում 2021թ. մայիսի 20-ին հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Քրեական գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- նշել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այլ խոսքով, դատախազաքննչական մարմինները զբաղված են միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներ հարուցելով, իսկ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ քայլեր իրականացնող, մեր զինվորներին իրենց իսկ հողում ստորացնող թշնամին մնում է անպատիժ.գոնե հիմքեր չեն ստեղծվում միջազգային իրավունքի խախտում թույլտվածներին վաղը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար։ Սա է այսօրվա իշխանության հայելին՝ թշնամին ինչ ուզի կարող է անել,նա անձեռնմխելի է։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan