Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Փաշինյանը ցանկացել է աջակցություն ստանալ Պուտինից Հայաստանի ներքաղաքական պայքարի շրջանակներում, սակայն մերժում է ստացել

Երկու օր առաջ Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված չի եղել: Հիմնավորումն էլ այն է եղել, որ ընդամենը մեկ ամիս առաջ էին հանդիպել նրանք: Եվ զարմանալի չէր, որ նախօրոք հայտարարված օրակարգում նշված էր Պուտինի հանդիպումների մասին՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղստանի ղեկավարների հետ: Հայաստանն այդ շարքում չկար: Սակայն կրեմլյան աղբյուրների համաձայն, Փաշինյանի անձնական խնդրանքով Պուտինը կրկին իրեն էլ է ընդունել, որտեղ Փաշինյանը հատուկ շեշտել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բոլոր պայմանավորվածությունների կարևորության մասին:

Փաշինյանն այդ հանդիպումով փորձել է ցույց տալ հայ հանրությանը, որ Կրեմլը իրեն է վստահում հայաստանյան ընդդիմության հետ հակամարտության շրջանակներում:

Սակայն ռուսական կողմը, որպեսզի փարատի այդ պատկերը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսկերով՝ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշվել է, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին գործերի մեջ:

Ըստ ռուսական աղբյուրների, Փաշինյանը ցանկացել է բացատրել, որ հայաստանյան ընդդիմությունը ընդանրապես է մերժում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան գրեթե բոլոր պայմանավորվածությունները, և որ իր հակառակորդների իշխանության գալու պարագայում, շեշտակիորեն մեծանալու է պատերազմի վտանգը:

Սակայն, ըստ ռուս դիտորդների, Մոսկվան չի ուզում այս հարցում միակողմանի աջակցել Փաշինյանին: Նախ Մոսկվայում զգուշանում են, որ եթե իրենք բացահայտորեն աջակցեն Փաշինյանին, ապա  հայաստանյան ընդդիմությանը կաջակցեն Արևմուտքում և Մոսկվան հերթական պարտությունը կկրի, այս անգամ Հայաստանում: Հիշենք, որ ցույցերի մասով առաջինը աջակցեցին ամերիկացիները, ապրիլի 18-ին հատուկ զգուշացնելով Փաշինյանին, որ «...ոչ համարժեք ուժի կիրառումը ցուցարաների հանդեպ անընդունելի է...»:

Այս քայլով ամերիկացիները, փաստացի «կապեցին» Փաշինյանի ձեռքերն ընդդիմության դեմ կոշտ միջոցների կիրառման հարցում: Ամերիկացիներին միացան եվրոպացիները, որոնք էլ ավելի կոշտ հայտարարությամբ հանդես գալով: Այս ամենից հետո, զգալով, որ կարող է հերթական անգամ ուշանալ քաղաքական գործընթացներից, Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը հայտարարեց, որ հայ ցուցարարների կողմից տարածաշրջանի համար վտանգավոր տեսակետներ չեն հնչեցվել և այդ իսկ պատճառով Մոսկվան հայաստանյան իրադարձությունների մեջ չի ուզում խառնվել:

Այսպիսով Փաշինյանը վերջին մեկ ամսվա ընթացքում, փաստացի ստացավ «դեղին քարտ» միջազգային հիմնական խաղացողների կողմից: Դա, իհարկե, չի նշանակում, որ այս պահին միջազգային հիմնական խաղացողները «դուրս են գրել» Փաշինյանին: Պարզապես այս վիճակից նրանք ուզում են իրենց օգուտը քաղել: Օրինակ արևմտյան կուլիսներում չեն թաքցնում, որ դժգոհ են Փաշինյանի «չափից դուրս շատ ռուսամետ դիրքորոշումից», իսկ Մոսկվայում նյարդայնացած են, որ Փաշինյանը համաձայնվելով Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գործընթացին, շարունակում է մասնակցել նաև համանման բրյուսելյան գործընթացին: Իրենց այսպիսի դիրքորոշումով, նրանք, փաստացի, պատային վիճակի մեջ են դրել Փաշինյանին: Իսկ եթե դրան ավելացնենք այն, որ հայ հանրության մոտ նա գրեթե լիովին կորցրել է իր նախկին վարկանիշը, նշանակում է, որ այսօր քաղաքական տեսանկյունից հայտնվել է անելանելի վիճակում, որից ցանկացած ելք նրա համար նշանակելու է քաղաքական ինքնասպանություն, դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan