Ստեփանակերտի բնակչությանը տարհանելու մասին «որոշումը» տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, ապատեղեկատվություն է․ Տեղեկատվական շտաբ
Դիտել նաև
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
«Կարճ ասած»․ Ալիևն իզուր է լոպազանում, Նիկոլը իրենից շուտ է Արցախում կախել Ադրբեջանի դրոշը
Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում տարածվող «որոշման» մասին․«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։
Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»։