Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
13
Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պատերազմ Արցախում
Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) 134 քաղաքացի է բերման ենթարկվել Մեր առջև խնդիր է դրված լինել՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը․ Դանիելյան

Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Հայաստանին, որոնք չբավարարելու դեպքում կա՛մ պատերազմ է լինելու, կա՛մ պետք է Հայաստանը գնա անվերջ զիջումների․ Մ. Համբարձումյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հետ կապվեցինք այն պահին, երբ նա պատրաստվում էր գնալ Ազատության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու։ Ասաց, որ մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, բայց ակնկալիքների մասով դժվարացավ խոսել՝ խնդրելով հարցն ուղղել հանրահավաքի կազմակերպիչներին։ Նրան մի քանի հարց ուղղեցինք։

- Պարոն Համբարձումյան, հանրահավաքը կազմակերպվել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունենալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ։ Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից, արդյո՞ք պետք է մտահոգվել։

- Ինձ խիստ մտահոգում է հատկապես այն փաստը, որ մեր երկիրը՝ Հայաստանը, Արցախը, մեր հայրենիքը անսահման զիջումներով, ամեն ինչ զիջելով՝ պատրաստ է մտնելու խաղաղության դարաշրջան, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է։

-Կարծում եք՝ Փաշինյանը նոր զիջումների՞ կգնա Ալիեւի պարտադրանքով, եւ այդ հանդիպումը դրա՞ն է միտված։

-Կգնա, թե չի գնա, դա չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, ես արդեն տեսնում եմ, որ մեր բնակչությունը, մեր ժողովուրդը զիջումներ կամ աններելի զիջումներ ոչ մեկին չի հանդուրժի, այդ թվում՝ Փաշինյանին։

-Բայց կարծես թե հանդուրժում է արդեն երկու տարի։ Արցախի 75 տոկոսի հանձնումը հանդուրժել է, չէ՞։

-Մարդիկ էդ պատերազմից վախեցած էին, ճնշված էին, իմ կարծիքով՝ գնալով պետք է ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեքներն արթնանան, չի կարող հայ մարդը զուտ որպես սպառող լինել ու ապրել էսօրվա կյանքով։

-Իսկ Արցախի կարգավիճակի մասով Դուք ի՞նչ տեսլական ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցը։

- Արցախի կարգավիճակն արցախցիները վաղուց որոշել են։

- Ինչպե՞ս են որոշել։

-Հանրաքվեով։ Արցախցիները վաղուց անկախ են ու քանի արցախցիներն ապրում են Արցախի տարածքում, Արցախը չի հայաթափվելու։ Չեմ կարծում՝ որեւէ այլ որոշում կայացնեն։

- Բայց հիմա արդեն քննարկվում է Ռուսաստանի կազմ մտնելու, Ռուսաստանին միանալու հարցը։

- Դա նրանից է, որ Հայաստանից անճարություն են տեսնում, հասկանո՞ւմ եք։ Միայնակ են մնացել մարդիկ, աչքի առաջ ունեն հայաթափման վտանգը, գաղթական դառնալու վտանգը, հետեւաբար նաեւ այդ ուղղությամբ են սկսել մտածել։

- Իսկ նորմա՞լ եք համարում այդ տարբերակը։

- Իհարկե, նորմալ չեմ համարում։ Ես իմ կարծիքն ասել եմ, իրենք վաղուց են ինքնորոշվել, իրենք վաղուց են իրենց անկախ հռչակել եւ այսօր էլ պայքարում են իրենց անկախությունը պահպանելու համար։

- Բայց իրենք ասում են՝ Հայաստանը ձեռքերը լվացել է եւ այլեւս ի վիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը, ուստի հույսը միայն Ռուսաստանի վրա են դրել։

- Ցավոք սրտի, էդպես տեսնում են, էդպես զգում են, էդպես հասկանում են, դրա համար էլ էդպես են հայտարարում։

- Հիմա, եթե Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում հօգուտ մեզ, Հայաստանն էլ չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը․․․

- Հօգուտ մեզը ո՞րն է, այսինքն՝ հօգուտ արցախցիների՝ էն մարդկանց, ովքեր էնտեղ ապրում են։

- Այո, հօգուտ արցախցիներինը նաեւ հօգուտ հայաստանցիների է, որովհետեւ մենք մի ազգ ու մի ժողովուրդ ենք, չէ՞։

- Այո։

- Հիմա, եթե հօգուտ Հայաստանի եւ Արցախի չի լուծվում այս հարցը, ի՞նչ է մնում, որ Արցախը միանա Ռուսաստանի՞ն։

- Դրա համար էլ տարիներ շարունակ բանակցային գործընթաց էր գնում, մոտենում էին Արցախի միջազգային ճանաչման հնարավորությանը, ցավոք սրտի՝ էսօր իրավիճակը լրիվ այլ է, եւ սկսում ենք ինչ-որ մի անհասկանալի կետից՝ ամբողջ նախկինում կատարվածը ջուրը լցնելուց հետո։

- Նոր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

- Տեսեք, մենք ծանրակշիռ տվյալներ ունենք, որ այսօր Ադրբեջանը կոնկրետ պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այդ պահանջները չբավարարելու դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Հայաստանը։ Հարց է, չէ՞, առաջանում։ Բնականաբար, կա՛մ պատերազմ է լինելու, կա՛մ պետք է Հայաստանը գնա անվերջ զիջումների։ Հիմա պատերազմին դիմակայելու համար պետք էր գոնե այս երկու տարին կամ տարի մի քանի ամիսը չկորցնել եւ բանակը կարգավորել, երկրի ներսում էս բարոյահոգեբանական վիճակը հանգուցալուծման հասցնել, երկրում էսպիսի պառակտված վիճակում նույնիսկ դիմակայելն է բարդ, ես չեմ պատկերացնում՝ եթե պատերազմ սկսվեց, ինչպե՞ս ենք դիմակայելու։ Այդ վտանգը կա, այդ վտանգից ոչ ոք չի կարող խուսափել։ Ինձ համար ամենացավալին այն կլինի, որ եթե, Աստված մի արասցե, սկսենք Հայաստանի տարածքները կորցնել։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ հեռացումն իշխանությունից որեւէ դրական հեռանկար կառաջացնի՞ մեզ համար։

- Տեսեք, երկրում, երբ որ նման ծանր իրադարձություններ են տեղի ունենում, պետք է անմիջապես այդ իրադարձություններից հետո նախաձեռնել եւ անցկացնել նոր ընտրություններ։ Ընդ որում, ցանկացած նորմալ երկրում, որը, այսպես ասած, դեմոկրատական երկիր կառուցելու գաղափարով է ապրում, նման երկրում իշխանությունը պետք է հեռանար, պայմաններ ստեղծեր նոր արդար ընտրություններ իրականացնելու համար, եւ արդեն նոր դեմքերով, նոր պաշտոնատար անձանցով երկիրը պետք է առաջ շարժվեր։ Հիմա մենք հակառակ մի պրոցեսի մեջ մտանք, ընտրությունները յոթ-ութ ամիս հետո անցկացվեցին, ընտրությունների ընթացքում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք մտահոգիչ են։ Այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված, եւ էդ ամեն ինչը բերեց հասցրեց նրան, որ էսօր մենք ունենք էսպիսի ներքաղաքական միջավայր, էսպիսի տարանջատված, մասնատված բազմություն։ Այսօր հայը հայ մարդուն ավելի շատ է ատում, քան նույն հակառակորդին, որը հազարավոր զոհեր է պատճառել մեզ։ Սա նորմալ երեւույթ չէ, եւ, իմ կարծիքով, էս ամեն ինչը կարող է հանգուցալուծվել միայն գլոբալ փոփոխություններից հետո։ Այսինքն՝ կա՛մ էդ հարաբերությունները, ներքին համերաշխությունը պետք է ապահովի այս իշխանությունը, կա՛մ պետք է լուծեն անվտանգային խնդիրները, կա՛մ իշխանությունը պետք է հեռանա։

- Իսկ ովքե՞ր պետք է գան իշխանության, այն ուժերը, որոնք այսօր հարթակո՞ւմ են։

- Այն ուժերը, որոնք առանց կողմնակի ազդեցության, առանց կողմնակի միջամտության կընտրվեն ժողովրդի կողմից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan