«Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ)
13
«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) 134 քաղաքացի է բերման ենթարկվել Մեր առջև խնդիր է դրված լինել՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը․ Դանիելյան ...Իրար հեծնող բերետ տեսա՞ծ կայիք կամ կարմրաֆեսավորների «հավալլա»-ն Բերետները հարձակվեցին լրագրողի վրա. վերջինը կորցրել է գիտակցությունը. Տեսանյութ Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան (տեսանյութ) Ալմաթիի հռչակագիրը չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, կցված չեն որևէ քարտեզներ. Վահագն Մելիքյան

Խաղաղության պայմանագիրն անհնար․ Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նկրտումներ

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:

- Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ի՞ նչ սպասել այդ հանդիպումից: Խոսվում է, որ սույն հանդիպմանն Արցախի հարցը վերջնականապես լուծում է ստանալու:

- Նիկոլ Փաշինյանը չունի նման լիազորություն: Տարածաշրջանում բոլոր շահ ունեցող կողմերը հասկանում են, որ Փաշինյանի լուծումներն ընդունելի չեն հասարակության կողմից: Ակնհայտ է, որ Արցախի հետ կապված պահանջատիրությունը մեր ժողովրդի կողմից բավականին մեծ է: Զիջումները ժողովրդի կողմից, բնականաբար, չեն ընկալվելու, ուստի այս իրավիճակում բոլոր կողմերն էլ հասկանում են, որ Փաշինյանի հետ պայմանավորվածություններն անհնար են: Այս տեսանկյունից որեւէ հստակ սպասելիք չի կարելի ունենալ: Իհարկե, Ադրբեջանը փորձում է հնարավորինս օգտվել բոլոր այն զիջումներից, որոնք Հայաստանի գործող իշխանություններն անում են՝ հույս ունենալով, որ հետագայում դրա վրա հենվելով՝ դյուրին կլինի Հայաստանի հաջորդ իշխանություններին բարդ իրավիճակի մեջ դնելը: Այս դեպքում հարցի վերջնական լուծմանը սպասել պետք չէ, անգամ եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

- Շատ է խոսվում խաղաղության նոր պայմանագրի մասին: Իսկ եթե այդ պայմանագիրը կյանքի կոչվի...

- Խաղաղության պայմանագիրն ինքնին անհնար իրողություն է, քանզի Ադրբեջանն ունի մաքսիմալիստական նկրտումներ: Այնտեղ որեւէ կետ նախատեսված չէ արցախահայության համար: Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը փորձի նման փաստաթուղթ ստորագրել, բոլորը, այդ թվում` Ալիեւը, հասկանում են, որ այն կյանքի կոչվել չի կարող, քանի որ գործ ենք ունենալու հանրային ընդվզումների հետ: Հնարավորության դեպքում հասարակությունն իր կորցրածը փորձելու է վերականգնել:

- Ինչո՞ւ եք այդպես կարծում: 2020 թվականի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո խոշոր հանրային ընդվզում չեղավ:

- Այն ժամանակ էլ եղավ: Եղել են բողոքի ակցիաներ, ցույցեր: Սա շատ երկար քննարկման թեմա է, սակայն եթե կարճ պատասխանեմ, ապա հասարակությունն իր շահն արտահայտող գործիչ չգտավ: Այդ դեպքերում հարցը կարող է այլ լուծում ստանալ:

- Հավանաբար նկատել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ, երբ կարեւոր հանդիպում է ունենում Ռուսաստանում, այդ հանդիպմանը նախորդում է վարչապետի այցն այս կամ այն արեւմտյան երկիր: Օրինակ` վերջերս ՌԴ մեկնելուց առաջ Փաշինյանը նախ մեկնեց Ֆրանսիա: Որոշ շրջանակներ պնդում են, թե հենց այսօրինակ գործողություններն են նպաստում Ռուսաստանի կրավորական կեցվածքին:

- Դժվարանում եմ ասել, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է նման քայլերի գնում եւ համաձայնեցնո՞ւմ է արդյոք իր քայլերն Արեւմուտքի հետ, թե ոչ, սակայն կա նման տպավորություն: Խնդիրն այն չէ, թե Փաշինյանն ուր է գնում եւ ինչ է խոսում: Խնդիրն այն է, թե հետագայում ինչպիսի լուծումների պատրաստակամություն է հայտնում: Ռուսաստանը եթե կրավորական դիրքերից հանդես գա, վստահեցնում եմ, որ դրանից իր շահերը պակաս չեն տուժելու, որքան մերը: Այդ պատճառով էլ ամեն բան փոխկապակցված է, դրա համար էլ կարծում եմ, որ ամեն դեպքում ՌԴ-ն եւս փորձում է Փաշինյանի թույլ կացությունը, որն ավելի շատ հենված է արտաքին խաղացողների, այլ ոչ թե ներքին տրամաբանությունների վրա, օգտագործել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan