Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

«Ոտքերը դրել էին մեջքիս, մի 6-7 հոգով էլ խփում էին».Դաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկություն ստացանք, որ նախորդ օրը Վաղարշապատի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը՝ Մխիթար Հովհաննիսյանը։ Մեր լրագրողական խումբն այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ այդ պահին հետազոտություն էր անցնում տուժողը։

Զրուցել ենք Մխիթար Հովհաննիսյանի եղբոր՝ Արտակ Հովհաննիսյանի, տուժողի փաստաբան Արման Թամրազյանի եւ հենց իր՝ ծեծված շինարարի հետ։ Նախնական տվյալներով, բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, սալջարդեր։ «Նրանք սկզբում եկել են մեր խանութ, մորս ասել են, որ գործի համար են եկել, մորիցս իմ համարն են ուզել։ Մայրս չի տվել՝ ասելով, որ եթե շինարար են, համարս կիմանան։ Հետո եղբորս են զանգել։ Այդ համարով հետ զանգեցի, ներկայացան, որ Էջմիածնի քրեականից են եւ ուզում են ինձ տեսնել։ Ասացին, որ կարանք կա՛մ դուրսը, կա՛մ բաժնում հանդիպել։

Գնացի բաժին՝ միլպետի մոտ։ Կաշառքի մասին եւ անհասկանալի ինչ-որ բաներ էր հարցնում։ Ասացի, որ տենց բաներ չի եղել։ Ասեց՝ լավ, չի եղել, գնա։ Գնալուց հետո՝ 6-7-ի կողմերը եկան մեր խանութ։ Ձեռքերս ոլորելով՝ նստեցրել են մեքենան։ Սաղ ճանապարհին ծեծում էին։ Նրանցից մեկն ասաց, որ երբ իջեցնեն, ասֆալտին քարշ տալով տանեն։ Երեսս փակել էին կուրտկովս, չէի էլ տեսնում՝ ով է ասողը։ Ճանապարհին ծեծողներից մեկն ասում էր, թե բա՝ շատ պիտի՞ քեզ ման գանք։ Ասացի, որ ես այսօր ներկայացել եմ, ինչի՞ համար եք խփում կամ ինչի՞ համար եք տանում։ Նրանցից մեկն ասաց՝ ձենդ, արա։

Ծեծելով տարան մինչեւ քաղմաս։ Իջացրին, պառկացրին ասֆալտին, սկսեցին քաշ տալ։ Երկու հոգի ոտքերը դրել էին մեջքիս, մի 6-7 հոգով էլ խփում էին։ Հանեցին 4-րդ հարկ, մի 15-20 րոպե էլ այնտեղ ծեծեցին։ Հետո ասեցին, թե ջեբերիցդ հանի ինչ կա-չկա։ Հանել եմ, թե բա՝ դիր ջեբդ, գնա, թյուրիմացություն է եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց Մխիթար Հովհաննիսյանը։

Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, ինչու են ծեծի ենթարկել, տարել ոստիկանություն։ Հովհաննիսյանը մի բացատրություն ուներ՝ Դոն Պիպոյի հետ է կապված, եւ սա առաջին դեպքը չէ։ Մխիթար Հովհաննիսյանի եղբոր՝ Արտակ Հովհաննիսյանի խոսքով, երեկոյան ժամ է եղել, երբ իրենց խանութ են մտել քաղաքացիական հագուստով մի քանի մարդիկ։

«Մեր սեփական խանութում կանգնած էինք՝ ես, հայրս, մայրս, եղբայրս։ Մի քանի մարդ մտան խանութ, ծնողներիս բրթելով մի կողմ, եղբորս քաշելով խանութից դուրս հանեցին։ Պահանջեցի որեւէ փաստաթուղթ ներկայացնեն, որի հիման վրա այսպիսի վայրագ ձեւով են մարդուն իր խանութից հանում։ Ներկայացան, որ Էջմիածնի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցներն են։ Խանութի տեսախցիկները նույնպես արձանագրել են նրանց պահվածքը խանութում։ Սա արդեն որերորդ անգամն է՝ մտնում են մեր տուն խուզարկության, թե իբր զենք են ման գալիս, ընտանիքիս անդամներին ենթարկում հոգեկան ծանր սթրեսի։ Մենք շինարար մարդիկ ենք, էշություն անելով՝ մենք մեր շինարարությունն ենք անում, ընտանիք ենք պահում։ Նրանց այլ պատճառ պետք չի, ընկած են մեր հետեւից, ինչ է՝ Արթուր Ասատրյանի հետ ենք համագործակցում եւ այս պահին էլ կատարում ենք շինարարական պատվեր»,- մեզ հետ զրույցում ասաց տուժողի եղբայրը։

Մխիթար Հովհաննիսյանի փաստաբան Արման Թամրազյանն էլ ասաց, որ իր վստահորդը գիշերը վատ է զգացել, առավոտյան էլ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո դիմել է հիվանդանոց։ «Մխիթար Հովհաննիսյանն այսօր դիմել է ինձ, որպեսզի ես ներկայացնեմ իր շահերը՝ սույն գործով։ Այս պահին ոստիկանության տեսուչ կա, ով ներկայացել էր հիվանդանոցի ընդունարան եւ հայտնել, որ հաղորդման բլանկը կբերեն եւ հաղորդում կվերցնեն տուժողից։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պատշաճ քննություն կիրականացնեն եւ բոլոր մեղավոր անձանց կենթարկեն պատշաճ պատասխանատվության»,- ասաց փաստաբանը։

Ոստիկանության լրատվության բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին, որ սույն գործով հաղորդում են ստացել, ընդունվել է վարույթ եւ ընթացքի մեջ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan