Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Կկարողանա՞ Զելենսկին Փաշինյանի օրինակով նոր «խաղաղության դարաշրջան» բացել Մոսկվայի հետ

Ուկրաինայի ղեկավարի վերջին արտահայտությունները՝ փոխզիջումների, հանրաքվե անցկացնելու համար Ղրիմի և Դոնբասի խնդիրների շուրջ, նմանեցնում են Նիկոլ Փաշինյանի այն արտահայտություններին, որով նա հանդես էր գալիս ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո:  Դա թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմի ավարտն մոտենում է և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձելու է ամեն կերպ պահպանել սեփական իշխանությունը, թեկուզ և Ռուսաստանին լուրջ զիջումներ կատարելու հաշվին:

Երբ կգա Մոսկվայի և Կիևի համար իրենց «նոյեմբերի 9-ի համաձայնագիրը», դժվար է կանախագուշակել: Բայց, որ  այն մոտենում է՝ ակնհայտ է:

Եվ այստեղ շատերը զուգահեռներ են անցկացնում Փաշինյանի և Զելենսկիի միջև ու փորձում հասկանալ, թե ինչ աստիճանի կարող է այս նույն «հայկական» պատմությունը կրկնվել Ուկրաինայում:

Այն, որ Զելենսկին ու Փաշինյանը շատ նման են իրենց վարքագծով,  նույնիսկ մակերեսի վրա է տեսանելի: Երկուսն էլ իշխանության են եկել «փողոցից», երկուսն էլ պոպուլիստներ են, երկուսն էլ աշխատանքի փորձ չեն ունեցել իշխանական կառավարման համակարգում, և վերջապես երկուսն էլ համարվում են, այսպես կոչված, «կոլեկտիվ Արևմուտքի» ներկայացուցիչներ, որոնց հանդեպ Մոսկվան ունի, մեղմ ասած, ոչ դրական վերաբերմունք:

Վերջապես, այդ երկուսի ժամանակ էլ Հայաստանն ու Ուկրաինան հայտնվեցին պատերազմի հորձանոտում:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ շատերը համարում են, որ Զելենսկին, Փաշինյանի օրինակով, կարող է սեփական «խաղաղության դարաշրջանի» առաջարկով հանդես գալ:

Բայց հենց այս հարցում առաջանում են նաև  կասկածներ, թե Զելենսկին կկարողանա կրկնել Փաշինյանի քայլերը, թե՝ ո՞չ:

Բանն այն է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ռմբակոծությունների հորձանոտում հայտնվեց Արցախը, սակայն ոչ Հայաստանը, ի տարբերություն Ուկրաինայի:

Ի տարբերություն Կիևի, Խարկովի, Մարիուպոլի, Երևանը, Գյումրին և Վանաձորը չհայտնվեցին ռմբակոծությունների տակ: Ճիշտ է, այստեղ Փաշինյանի արժանիքը դեր չխաղաց, սակայն փաստ է, որ Արցախի տարածքից այս կողմ մարդիկ պատերազմ չտեսան: Մինչդեռ Ուկրաինայում արդեն կա մոտ 10 մլն ներքին փախստական, որից ավելի քան 3 մլն-ը հեռացել է սեփական երկրից:

Ինչը  նշանակում է, որ Զելենսկիին ավելի դժվար կլինի համոզել, որ ինքը մանկուց երազել էր խաղաղություն հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելին, շաբաթներ առաջ ռուսների հետ ուկրաինական կողմից  բանակցային գործընթացին մասնակիցներից մեկը նույնիսկ սպանվեց և շատերը դա գնահատեցին, որպես զգուշացում Զելենսկիի համար: Հայաստանում, ի տարբերություն Ուկրաինայի, նման պատմություն չարձանագրվեց:

Զելենսկին  շատ լավ հասկանում է, թե ինչ կարող է իրեն սպառնալ, եթե նա փորձի գնալ փոխզիջման Պուտինի հետ, և այդ իսկ պատճառով էլ այսօր զբաղված է սեփական քարոզչությամբ, հանդես գալով տարբեր երկրների խորհրդարանների առաջ: Զելենսկիի համար այդ թատրոնի միակ նպատակը ուկրաինական «Մանդելայի» կերպարի մեջ հայտնվելն է, որպեսզի ապագայում կարողանա պաշտպանվել հնարավոր «դավաճանի»  պիտակից:

Բացի այդ, Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը աջակցություն էր ստանում միաժամանակ և Մոսկվայում, և Արևմուտքում, չհաշված Թուրքիան և Ադրբեջանը: Մինչդեռ Զելենսկիի հնարավաոր «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը դժվար թե դրական ընկալվի, օրինակ Վաշինգտոնի կողմից:

Այնպես որ ի տարբերություն Փաշինյանի, Զելենսկիի «խաղաղ դարաշրջանի» բացման համար դժվար ժամանակներ կարող են սպասվել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan