Պետդուման վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը
Պետդուման վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին, փոխանցում է «NEWS»-ը՝ ռուսական ԶԼՄ-ին հղելով։
Համաձայնագիրը որոշում է ՌԴ-ի եւ Հայաստանի միավորված զորախմբի նշանակությունը, բաշխումը, ձեւավորման կարգն ու կիրառությունը։ Նշվում է, որ միավորված զորախմբի նպատակն է Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելը։
Միավորված զորախումբը կառավարելու համար հատուկ հրամանատություն կստեղծվի։ Միավորված զորախմբի բաշխման եւ կիրառության մասին որոշումը կկայացնեն ՌԴ եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունները։ Համաձայնագիրը կնքվում է 5 տարով՝ ավտոմատ կերպով երկարաձգելու հնարավորությամբ։