Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ)
17
Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Պատերազմ Արցախում
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Անձրևի ու անտերության հետևանքները․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ. Տեսանյութ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը

Լիպարիտյան, Բայրամով և Մեթյու Բրայզան. ինչ են քննարկել այս մարդիկ Հայաստանի ապագայի մասին 2021 թվականին Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումում. Լուսանկարներ, տեսանյութ

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում ֆորումին մասնակցելու թուրքական հրավերին։

Նա հիշեցրեց, որ մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք ֆորումի հրավերներ են ուղարկվել հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանին և Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ «Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,-ասել է թուրք նախարարը։

Առաջիկայում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը լինելու է հենց թուրքական առողջարանային քաղաքում տեղի ունեցող դիվանագիտական ​​այս ֆորումը։

Նախ մի քանի խոսք բուն ֆորումի մասին։ Կազմակերպիչներն ասում են, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումը դիվանագիտությամբ զբաղվող մասնագետների հավաք է:

«Այն հարթակ է տրամադրում դիվանագիտության, քաղաքականության և բիզնեսի ոլորտների տարածաշրջանային և գլոբալ դերակատարներին՝ մտքեր փոխանակելու և միջազգային խնդիրներ լուծելու համար»,-ասվում է ֆարումի կայքի  «Մեր մասին» բաժնում:

 

 

Կարևոր է նշել նաև, որ 2021 թվականին այս ֆորումին արդեն մասնակցել է Հայաստանի նախկին պաշտոնյան, և խոսքը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մասին է։



Լիպարիտյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ բանախոս է եղել «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» խորագրով պանելում։

Համաժողովի այս պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և պրոֆ. Դոկտոր Քամիլ Այդին, իհարկե, քննարկվել են ղարաբաղյան պատերազմից հետո «տարածաշրջանում խաղաղության» հեռանկարները։

Հասկանալի է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Լիպարիտյանի ելույթի վրա, որի հիմնական թեզերը հետևյալն էին.

• ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կլիներ Հայաստանի ղեկավարի ամենահավասարակշռված թեկնածուն,

• Հայաստանը պետք է իրեն տեսնի որպես տարածաշրջանի մաս,

• Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ուղիղ բանակցություններ սկսվեն:

Ելույթ ունենալով նույն պանելում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը հայկական օկուպացիայից» նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության խթանման համար։

Կարդացեք նաև՝ Թուրքական խամաճիկային պետություն, Հայաստանի անկախությունը չճանաչող երկիր և մոլի ռուսաֆոբ լեհ դիվանագետ. պաշտոնական Երևանից բացի էլ ովքե՞ր են ներկայացված Անթալիայի ֆորումում

«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ Սա է այսօրվա միակ ճիշտ ճանապարհը»,- ասել էր նախարարը։

Լիպարիտյանը 2021-ին չսահմանափակվեց միայն պանելային քննարկմանը ելույթներով և «մեծահոգաբար» հարցազրույցներ էր բաժանում ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին։

Մասնավորապես, թուրքական «AVIM»-ին տված հարցազրույցում, նա մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել.

• Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ.

• Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու.

• Ղարաբաղում 2020 թվականի պատերազմում հաղթանակը տարել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, ինչը թույլ է տալիս թշնամանք սերմանել Հայաստանում թուրքերի նկատմամբ.

• Հայաստանի երիտասարդությունն ավելի պրագմատիկ և իրատես է, նրանք իրենք են հետազոտություններ անում Թուրքիայի հետ հարաբերությունների ոլորտում և չեն տրվում մանիպուլյացիայի։

Անթալիայում արտահայտված և Հայաստանին վերաբերող խոսքերն ամփոփելիս տեսնում ենք, որ ըստ մասնակիցների «տարածաշրջանում խաղաղության բանալին եղել է Թուրքիայի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում»։

Նույն թեզը, փետրվարի 5-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը A Haber-ին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարել էր, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի ազատագրումը» Հայաստանի երկարամյա «օկուպացիայից» եղել է «տարածաշրջանում խաղաղության բանալին»:

Ամեն ինչ ավելի քան թափանցիկ է, և այսօր գործընթացն ընթանում է մեկ տարի առաջ, իսկ գուցե նաև ավելի վաղ ուրվագծված ճանապարհով։

Այլ բան, որ հայկական պետության շահն այս գործընթացում տեսանելի չէ (մոռացեք թուրքական կապիտալի շնորհիվ տնտեսական բումի առասպելական խոստումների մասին, դա միֆ է)։

 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan