Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Դիտել նաև
Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը․ Վահե Դավթյան
400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան
Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի զուգարանը, դուրս չի գալիս. Արթուր Չախոյան. Տեսանյութ
Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի մարզի տարվա լավագույն մարզիկների տասնյակը
«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա:
Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև մասնակցություն այլ միջոցառումների: