Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ձեռքով մակագրումը վտանգում է դատական իշխանության ներքին անկախությունը․ Ալվինա Գյուլումյան

Երբ մակագրությունը կատարվում է դատարանի նախագահի կողմից՝ գործ ունենք դատական իշխանության ներսում անկախության խնդրի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով արդեն մի քանի ամիս շարունակվող պրակտիկայի մասին, երբ Երևանի բոլոր դատարաններում ոչ թե համակարգիչն է պատահականության սկզբունքով ընտրում՝ որ գործը որ դատավորը քննի, այլ դատարանի նախագահը գործերը ձեռքով մակագրում է այս կամ այն դատավորին։

Խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն դեռ հուլիսին առգրավեց գործերը մակագրող համակարգիչն ու սերվերը և մինչև այսօր չի վերադարձրել, ոչ էլ փոխարինող նոր սերվեր է ձեռք բերվել։ Մասնագիտական շրջանակները մտավախություն ունեն, որ դա արվել է միտումնավոր՝ քաղաքական ենթատեքստ ունեցող դատական գործերով իշխանությունների համար ցանկալի որոշումներ ունենալու համար։

«Վտանգված է դատական իշխանության ներքին անկախությունը, այսինքն, դատարանի նախագահի կամքից է արդեն կախված դառնում՝ ո՛ր դատավորը ո՛ր գործը քննի»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։  

Նա արձանագրեց, որ այստեղ խնդիրը բոլոր գործերը չեն, այլ կան առանձին գործեր, որոնք առավել զգայուն են, դրանց մասին է խոսքը։

«Ես չեմ կասկածում, ես ուղղակի ասում եմ, թե դրանք ինչ վտանգներ են իրենց մեջ պարունակում»,-ասաց նախկին դատավորը։

Նա չբացառեց, որ այս պարագայում գործերի քննությունը վերահսկելի կարող է դառնալ իշխանությունների կողմից։

«Եթե դատարանի նախագահն է մակագրում, պետք է ինքն արդեն որոշած լինի, թե որ դատավորն է քննելու, այսինքն, օբյեկտիվ չափորոշիչներ չեն գործում տվյալ դեպքում, և գործ ունենք դատական իշխանության ներսում դատավորների անաչառության հետ»,-փաստեց Ալվինա Գյուլումյանը։

Մի խումբ դատավորներ այս օրերին հայտարարությամբ են հանդես եկել, որով մտահոգություն են հայտնում, որ Արդարադատության նախարարը չարաշահում է կարգապահական վարույթներ հարուցելու՝ իր լիազորությունը։

Սահմանադրական դատարանի նախկին դատավորը նշեց, որ այս դեպքում, ընդհանրապես, գործ ունենք դատական իշխանության անկախության նկատմամբ որոշակի ռիսկերի հետ։

«Այստեղ էլ գործ ունենք դատական իշխանության հանդեպ մեկ այլ իշխանության միջամտության հետ»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։

Երկու պարագան էլ նախկին դատավորը խիստ բացասական գնահատեց։

Աննա Բալյան

Տես նաև «Երբ որևէ անձ որոշում է, թե գործով ով պետք է լինի դատավոր՝ սուբյեկտիվ միջամտությունն ակնհայտ է և ունենք հետընթաց․ Արսեն Սարդարյան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan