Ավտովթար` Երևանում. 27-ամյա վարորդը Daewoo-ով գլխիայր հայտնվել է ձորակում
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հայրապետյանը՝ իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, և գլխիվայր հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 40-ամյա Սայադ Գալստյանը, 29-ամյա Արտաշես Կարապետյանն ու 58-ամյա Նիկոլայ Յանդիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: