«Մեր քաղաքացիներն այս գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ». Քերոբյան

Դիտել նաև
Իր հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը
«Քիչ առաջ ՁՊՎ-ում տեսակցեցի տիկին Գայանեին». Վահան Հովհաննիսյան
Արարատ Միրզոյանի տեղակալն ազատվել է ծառայությունից․ ՊՆ-ն թաքցնում է պատճառները
ԼՂ-ում խնդրի առկայությունը, չի նշանակում, որ պետք է կորցնենք մեր մարդկությունը. Քերոբյանը՝ Թուրքիային օգնելու մասին. Տեսանյութ
Ըստ փոխվարչապետի՝ պոզիտիվ կոռուպցիա ունենք, իսկ Քերոբյանն էլ խնդիրները գորշ է ներկայացնում. Տեսանյութ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համոզված է, որ ՀՀ քաղաքացիներն այս գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան 1-2 տարի առաջ։ Քերոբյանն իր տեսակետը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից ավելի շատ է։ Սա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ»,–ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ Քերոբյանը նշեց, որ իրենք նույնպես շատ անհանգստացած են գնաճի մակարդակով։
«Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների մասով (շաքարավազ, միս) ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, ինչը հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը զուսպ գնաճ ունենան»,-ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` իրենք աշխատանքներ են տանում Կենտրոնական բանկի և մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի իրենց ունեցած գործիքներն օգտագործելով՝ զսպեն գնաճը «հատ–հատ առանձին ապրանքային խմբերում»։
Անդրադառնալով իրական տնտեսական աճի այս տարվա ցուցանիշներին` նա նշեց, որ այն 4.5-6 տոկոսի միջակայքում կլինի։
Աղբյուր՝ armeniasputnik.am