Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան

Հեղափոխությունը վերջացել է. մնացել են հետևանքները և արդեն ավտոնոմ կյանքով ապրող այլանդակությունները: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ մեզնից բոլորից պահանջելու է պատասխանատվություն և կոնսոլիդացված գործունեություն։

Հեղափոխության հետևանքները

Հեղափոխության հայտնի հետևանքները՝ կորսված պետականություն Արցախում, թշնամու զորք Հայաստանի տարածքում, հազարավոր զոհեր ու վիրավորներ, ազգային նվաստացում, հայկական պետությունը ֆորմալ գոյություն ռուսական զորքի շնորհիվ, կարող են ունենալ շարունակություն՝ Սյունիք և ռազմական նոր բախումների հավանականություն։ Չի երևում այն կետը, որը կարող ենք համարել աղետի ստորին շեմ՝ հատակ։ Քանի դեռ կոնկրետ անձինք իշխանություն են, վերջացած հեղափոխությունը շարունակելու է նոր աղետներ գործել։

Հեղափոխության այլանդակությունները

Կա Նիկոլ, որը մտածում է բացառապես իր իշխանության և հետագայի մասին, ու կա Նիկոլի նեղ  թիմ, որը դա շատ լավ հասկանում է ու զբաղված է փող աշխատելով, կա թիմի թիմ, և այդպես շարունակ, որոնք նույն տրամաբանության մեջ են։

Իշխանությունը սրընթաց դեգրադացվում է։

Եռաբլուրի ֆոնին՝ դիսկոտեկներ, թանկ մեքենաներ, ամենաթողություն, առավել անմիտ պատգամավորները ավելի այլանդակ են դառնում, իսկ մեծամասնությունը սսկվել է։ Երեկվա  ձայնագրությունը և ԱԺ միջադեպը բազմաշերտ դեգրադացիայի մասին են. ԱԺ նախագահը գերիների մասին ավելի անհարգալից  է խոսում, քան իր նոր մեքենայի «պադֆառնիկի»։ Իշխանությունն այսօր  իշխանության համար է, փող աշխատելու և մասնավոր այլ խնդիրների։ Նիկոլը եթե ուզի էլ, այլևս չի կարող այս ընթացքը կասեցնել, որովհետև իր թիմը, նախ, մոտիկից տեսել և տեսնում է իր տապալումները և երկրորդ, հասցրել է սիրել իշխանությունը և դրա բերած բարիքները։

Դեգրադացված իշխանությունը, իհարկե, երկար կյանք չի կարող ունենալ, բայց այն վտանգավոր է նրանով, որ հոգեվարքային փուլում կարող է մեծ վնաս հասցնել պետությանը. կարող է պատերազմի տանել, կարող է արկածախնդրության գնալ, կարող է տնտեսական փլուզումներ առաջացնել։ Դեգրադացվող իշխանությունը, եթե կարող է  ԱԺ շենքում մարդ ծեծել, ապա կարող է նաև մարդ խփելու հրամաններ տալ։ Մեկ օր ավել իրենց իշխանությունը պահելու համար կարող են մեզ տանել նոր աղետների։ Կամիկաձեների իշխանությունը ամենավտանգավոր երևույթն է, որ կարող է պատահել պետությանը։

Այս առումով շատ կարևոր է այս փուլում զսպող համակարգերի գոյությունը։ Բարոյական «ստոպեր» այս իշխանությունն արդեն չունի։ Սա պետք է շատ հստակ գիտակցել։

Ուսապարկ-խմբակցությունը ենթարկվել է մուտացիաների, այն այլևս նախկին ուսապարկը չէ։ Կան նոր շտամեր՝ ուսապարկ-թիկնապահներ, որոնց միակ ֆունկցիան Նիկոլի անձի պաշտպանությունն է, ուսապարկ-կրետիններ, որոնց ֆունկցիան իշխանության այլանդակություններն արդարացնելն է, ուսապարկ-զգուշավորներ, որոնք հետ են քաշվել՝ հասկանալով զարգացումները, ուսապարկ-մոլորվածներ և այլն։

Ոչ իշխանության անելիքը

Ոչիշխանական համակարգերը իշխանության դինամիկ դեգրադացիայի փուլում չեն կարող մնալ ստատիկ վիճակում։ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները և ոչիշխանական համակարգերը  կանգնած են պատկերացումների, գործողությունների, աշխատաոճի, ձևակերպումների որակական փոփոխության հրամայականի առաջ, և դրա համար շատ ժամանակ չկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan