ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել
22
Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Պատերազմ Արցախում
Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Փաշինյանը ցավակցել է Թուրքիային Տունս թալանել են, վնասը 7-8 մլն դրամ է․ Հրաչյա Հակոբյան Դավոսում հանդիպել են Զելենսկին և Ալիևը Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է․ պատգամավոր Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից. Տեսանյութ Արցախի պետության լուծարման հրամանագիրը խմբագրել է անձամբ Փաշինյանը. Դավիթ Գալստյան Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Գյումրիում 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Տրանսպորտի թանկացումների ֆոնին Ավինյանը հանգստի է մեկնել Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Վարորդները կմիանա՞ն բոյկոտին Առաջիկայում ականատես կլինենք ամերիկամետների կատաղի պայքարին Հայաստանը Թրամփի երդմնակալությանը մասնակցել է սոցապ նախարարի մակարդակով Թալանել են Փաշինյանի աներձագի տունը Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան Հայ ժողովրդի առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ» երկընտրանքից․ Ռուստամյան

96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ բողոքարկելով տարածքային ընտրական հանձնաժողովների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության հայտնաբերած խախտումների վերաբերյալ։

Վարչական դատարան ներկայացված հայցերում ընդգրկվել են դիտորդների հայտնաբերած տարատեսակ խախտումներ՝ վերաբերող թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքին(դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձանց և հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, ճնշում և բռնություն, օրենքով սահմանված փաստաթղթերի չտրամադրում դիտորդին, լուսա/տեսանկարահանման խոչընդոտում), թե՛ ընդհանուր (օբյեկտիվ) ընտրական իրավունքին(քվեարկության սենյակի սխալ կահավորում, քարոզչական նյութերի առկայություն, տեսախցիկի խափանում, վիճակահանության/գործառույթների հերթափոխի կարգի խախտում, տեխնիկական սարքավորման խափանում, կրկնաքվեարկություն կամ կրկնաքվեարկության փորձ, տեխնիկական սարքավորման էլեկտրոնային ցուցակների և ընտրողների ստորագրվող ցուցակի անհամապատասխանություն/ ցուցակներից անձի տվյալների բացակայություն, չկնքված կտրոններ, չկնքված քվեատուփ, կողմնակի անձանց ներկայություն տեղամասում,անձի՝ ընտրական իրավունքից զրկվելու դեպքեր, քվեարկության ընթացում թեկնածուի ներկայություն տեղամասում, քվեաթերթիկների և քվեարկության պարագաների ներսբերում, դուրսհանում, կուտակումներ, օգնության կարգի խախտում, ուղղորդում կամ ուղեկցում, քվեարկության գաղտնիության խախտում/բաց քվեարկություն, այլ անձի փոխարեն ստորագրություն, կնիքի կորուստ, ինքնասոսնձվող դրոշմանիշը մեկից ավելի քվեաթերթիկների վրա փակցնելու դեպքեր, ընտրությունների արդյունքների գրանցում մատիտով, շրջիկ արկղով քվեարկության կարգի խախտումներ,արդյունքների կեղծում, ամփոփման կարգի խախտում, քվեաթերթիկների անվավերության որոշման կարգի խախտում, կտրոնների թվի անհամապատասխանություն ստորագրությունների թվին, հյուրասիրություն տեղամասում, հասցեի հետ կապված խնդիրներ, հոսանքազրկում ամփոփման նիստի ընթացքում)։ Վարչական դատարան ներկայացված հայցերով հայցվոր կազմակերպությունները («Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ, «Թրանսփարենսի ինթերնեշն հակակոռուպցիոն կենտրոն» հկ և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հկ) և վերջիններիս դիտորդները պահանջել են դատարանից ոչ իրավաչափ ճանաչել տեղամասային ընտրական հանձնաժողովների և վերջիններիս նախագահների գործողությունները, ինչպես նաև տարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների որոշումները։ Նշված գործերով առաջին դատական նիստը վարչական դատարանում նշանակված է հուլիսի 6-ին՝ ժամը 17։00-ին (դատավոր՝ Ա․ Հարությունյան)։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նախաձեռնության 2972 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 տեղամասերում՝ բացահայտելով քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի 2131 խախտում։

***

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Ժողովրդավարության ազգային ինստիտուտի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության ազգային ինստիտուտի տեսակետները:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan