Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ
10
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Պատերազմ Արցախում
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը «ՀԱՅԱՔՎԵ»՝ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև Աննա Վարդապետյանն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ Սիրուշոն հանդիպել է Սուպեր Սաքոյի դստերն ու նրան իր զարդերից նվիրել. Տեսանյութ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, կեղծիք է․ ԱՀ ՊՆ Կոլումբիական ջունգլիներում հայտնաբերված երեխաներին կտեղափոխեն Բոգոտա Կարևոր կառույցը ղեկավար չունի Այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԴԱՌՆԱ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am Առողջապահության նախարարությունը թաքցրել է Քովիդի պատվաստումների վերաբերյալ տվյալները․ «Փաստինֆո» Բոլոր երգերը երգեցին, մնաց ոչխարներ խուզելու փառատոնը Գայանե Հակոբյանը գրառում է կատարել Տեսչական մարմինը պարապուրդի է մատնված Ազերիներով բնակեցված Թավրիզից Իրանի նախագահի զգուշացումը Ադրբեջանին.«Մեր համբերությունն անսահման չէ». Տեսանյութ «Իրականում տեղի է ունեցել շանտաժ: Գայանեին անընդհատ պահելու են վերահսկողության տակ և նրա միջոցով փորձելու են ճնշել նաև մյուս ծնողներին». Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող քայլերը քրեականացնելու ստորագրահավաքը Պարտված իշխանությունը միշտ օգտագործվում է թշնամու կողմից. Թևան Պողոսյան. Տեսանյութ Ղեկավարությունն է որոշելու

Բաքուն քայլ առ քայլ կյանքի է կոչում Հյուսիս-Հարավը սեփական տարածքով անցկացնելու ու Հայաստանը դրանից դուրս մղելու ռազմավարությունը. Վահե Դավթյան

Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի տարանցման ու փոխանակման մասին. փաստաթուղթը ստորագրվել է Աշգաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագրով նախատեսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 1,5-2 մլրդ խմ գազ մատակարարել։ 

 

Թեև սա համարվում է թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու փորձ, այդուհանդերձ, փորձագիտական տարբեր շրջանակներ նշում են այս գործարքում առկա քաղաքական ու անվտանգային ենթատեքստերը ևս:

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով՝ այս համաձայնագիրը վերաբերում է նաև Կասպյան-Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի ապագա դերակատարմանը:

«Նման համաձայնագրի ստորագրումը նախևառաջ վտանգավոր է այն առումով, որ դրա արդյունքում մենք կարող ենք վերջնականապես դուրս մնալ Հյուսիս-Հարավ էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ միջանցքից, ինչն իրականում Հայաստանի համար փրկօղակ է հանդիսանում:

Այսօր, երբ տարածաշրջանում սրվում են տրանսպորտային պատերազմները, նման սցենարը մի բան է նշանակում՝ Հայաստանի ապասուբյեկտայնացում:

Հյուսիս-Հարավն իրականում այն ռազմավարությունն էր, որն իրապես կարող էր հանգեցնել Հայաստանի ինտեգրմանը արտաքին շուկաներին ու, վերջիվերջո, ապաշրջափակմանը»,- նշեց էներգետիկ անվտանգության փորձագետը:

Արձանագրելով, որ այս գործընթացը երեկ չի սկսվել՝ նա հիշեցրեց, որ դեռևս 2017-2018 թթ. Բաքուն բազմիցս հայտարարել էր Հյուսիս-Հարավի մաս կազմելու մասին՝ սկսելով նաև էլեկտրաէներգիա արտահանել դեպի Իրան ու ձգտելով ձևավորել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ երթուղին՝ ի հեճուկս Իրան-Հայաստան-Ռուսաստան երթուղու:

 

«Այսօր Իրանի հետ էներգետիկ հաղորդակցություններում համագործակցության, համատեղ երկրաբանական աշխատանքների իրականացման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրեր կնքելով՝ Բաքուն քայլ առ քայլ կյանքի է կոչում Հյուսիս-Հարավը սեփական տարածքով անցկացնելու ու Հայաստանը դրանից դուրս մղելու ռազմավարությունը:

Այս ամռանը, ի դեպ, գրանցվեց դրա առաջին տրանսպորտային արդյունքը, երբ Ֆինլանդիայի բեռնատար գնացքն ուղևորվեց Ադրբեջան, այնտեղից՝ Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս՝ Մումբայ նավահանգիստ: Սա Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի դե ֆակտո մեկնարկն է:

Միաժամանակ, չեմ հասկանում Հայաստանում տիրող հակաիրանական հիստերիան: Նման կոնյունկտուրայի ձևավորումը մեր դիվանագիտական ձախողման ուղիղ արգասիքն է, հայ-իրանական օրակարգի շարունակական սնանկացման հետևանքը»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan