«Ռեվակցինացիայի հարց է առաջանալու, էդ ժամանակ էլ պետք է զոռե՞ք մարդկանց». Վարդևանյան. Տեսանյութփ
«Երբ զոռով ու ստիպելով ես մի բանը փորձում անել, դրական ոչ մի էֆեկտ չես ստանալու: Որոշ ժամանակ անց ռեվակցինացիայի հարց է առաջանալու, էդ ժամանակ էլ պետք է զոռե՞ք մարդկանց: Չի՛ կարելի»,- ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Հայտնել էինք, որ ՍԴ-ն քննում է պարտադիր պատվաստումների և թեստավորումների սահմանադրականության հարցը: