Ադրբեջանցիները շարունակում են կրակել Կութի ուղղությամբ

Դիտել նաև
«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ տարածքներ տալու գնով․․․»․ կութեցի կին
Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ
Ադրբեջանը կրակ է բացել Կութի մարտական դիրքի հատվածում. հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Երեկվանից ադրբեջանական զինվորները հրդեհներ են գցում Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ. ՄԻՊ
Կութի դպրոցը թշնամու նշանառության տակ է. «Ո՞նց կարող ենք անհանգիստ չլինել». գյուղապետարանի աշխատակից
Գեղարքունիքի մարզի Գեղամաար խոշորացված համայնքը բացարձակ անտեսված է պետության կողմից։ Երեկվանից սպասում ենք մարզպետին, բայց դեռ չի եկել, որ մեր խնդիրները ներկայացնենք. սպասում ենք ու սպասում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ համայնքի խոշորացման դեմ ինքը պատրաստվում է արդեն վաղը ելույթ ունենալ Ազգային ժողովում, քանի որ հրավիրված է նշված թեմայով քննարկման։
Անդրադառնալով Կութ համայնքում վերջին երկու օրերին հակառակորդի կրակոցների թեմային՝ Հակոբ Ավետյանը նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են կրակել, բայց ոչ ինտենսիվ. երբեմն հատուկենտ կրակոցներ են լսվում։
«Դրանք արդեն մշտական բնույթ ունեն, էլ այդքան ուշադրություն չենք դարձնում», - ասաց Գեղամասար համայնքի ղեկավարը։