«Ուշադրություն դարձրեք՝ նկարի աջ կողմում այդ աշակերտների ուսուցիչներն են». Ոսկան Սարգսյան
«2018թ․ ապրիլ, Իջևան, Անկախության փողոց, Տավուշի մարզպետարանի շենքից 100-150 մ հեռավորությամբ։ Անչափահաս այս երեխաներին ներգրավել են Հայաստան պետության դեմ դավադրություն հանդիսացող թավշա հեղափոխություն կոչված քաղաքական թատրոնի մեջ։ Ուշադրություն դարձրեք՝ նկարի աջ կողմում այդ աշակերտների ուսուցիչներն են, ովքեր երբեք իրենց իրավունքների, ցածր աշխատավարձի, դպրոցի տնօրենների ապօրինությունների դեմ փողոց ցույցի դուրս չեն եկել, առանց Սերժ Սարգսյանի իշխանության լռելայն համաձայնության ցույցերին ու երթերին երեխաների մասնակցություն տեղի չէր կարող ունենալ, ԱԱԾ-ն դպրոցների տնօրեններին կարգի կհրավիրեր։ Անչափահաս երեխաներին օգտագործել են քաղաքական կեղտոտ թատրոնի մեջ՝ որպես մասսայական տեսարան։ Հայաստան պետության դեմ դավադրությունն այժմ շարունակվում է»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից