Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է միայն առավոտյան. երկրորդ հերթափոխը չի աշխատել
Դիտել նաև
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Եղբորս ու մյուս բոլոր տղաների զոհվելու առաջին մեղավորը հենց դուք եք, ձեր տգիտությունն ու էս կառավարությունը․ զոհվածի քույր
«Վախ չուներ, ոչնչի դեմ կանգ չէր առնում». Սոթքում զոհված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը ընտանիքի միակ որդին էր
Սոթքի միջդիրքային հատվածում Ադրբեջանը պարբերաբար կիրառում է հրետանային միջոցներ. գյուղում ձայնը լսվում է. Շահնազարյան
Ադրբեջանի ԶՈՒ-երի հերթական սադրանքի արդյունքում երեկվանից Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր՝ առավոտյան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս պահին իրավիճակը հանդարտ է։
Հիշեցնենք, որ երկու օր է՝ Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին տարհանվում են։
Նշենք, որ իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։