Գնացեք Եռաբլուր, այ տհասներ, գնացեք․․․ եթե կարող եք․․․
Դիտել նաև
«Տեղով վտանգ եք, ա՛յ ***». Մարգարիտ Եսայան
Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանը երեք ամսով կալանավորվեց
Ամուսնու կողմից հետապնդումների, սպառնալիքների մասին Լիաննա Մարգարյանի ահազանգելուց հետո իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկել
Աներոջը սպանած և ըստ կնոջ՝ ընտանիքին սպառնացող Գոռ Տեր-Եսայանը շրջում է թիկնապահներով
«Իրենք են չէ՞ խոստովանել, որ «ոչ մի միջին վիճակագրական խնջույք առանց մարիխուանայի չի անցնում»». Մարգարիտ Եսայան
Արցախը թուրքին հանձնած, հազարավոր զոհեր տված, ՀՀ սահմանները վտանգների մեջ խեղդած, երկիրը միջազգային հարթակներում իզգոյ ու ծիծաղելի դարձրած, տնտեսության հերն անիծած, սովորական սպառման առարկանների գները հիպերբոլիկ մեծացրած, առհասարակ, քաղաքական, մարդկային և բարոյական ժանտախտ տարածած, ատելություն և թույն արտադրած և արտադրող, փողոցից իշխանությունը զավթած, քաղաքական ուժի ներկայացուցիչները արդեն մաքուր լվացված և ետպատերազմյա վախերը բռնած, ինչ-որ «գրված» տեքստեր են կարդում, «խելք և խրատ» են տալիս խորհրդարանական ընդդիմության անդամներին և ես, որ տեսել և սեփական մաշկիս վրա եմ զգացել տարիներ շարունակ նրանց իսկ արտադրած թույնը, ատելությունը, ապշում եմ, լավ, էս երկրում ի վերջո ամոթը չափ ու սահման ե՞րբ է ունենալու․․․Էս ո՞վ է նստել և տիրաժավորել սրանց «խրատական» և «վարժապետական» ելույթները․․․
Բայց, մյուս կողմից էլ, տո լավ են անում, ինչի էր պետք սրանց հետ գնալ ընտրության, սրանց թողնել, որ կապիտուլյացիայից հետո թպրտային, որ հիմա էլ դժգոհում եմ․․․
Լեզուները երկարացրել ընկել են խորհրդարանի ամբիոնին․․․
Պետությունից են խոսում, համերաշխությունից, երկրի շահից, զոհերի թիվն են շահարկում, ժողովրդի անունն են մատի փաթաթան սարքել, թե ժողովուրդը իրենց իբր ձայն է տվել․․․Թե իրենք ժողովրդի ցավը տանեն, տանե՞ն, թե՝ ժողովրդին ցավ տան ու ցավ են տալիս․․Գնացեք Եռաբլուր, այ տհասներ․․Գնացեք․․․․Եթե կարող եք․․․
Ու սիրտս խառնում է․․․․․․
Էս ինչ տխմար սցենար է, որ չի ավարտվում․․․
Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից