Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ինչ գույք եւ եկամուտներ է հայտարարագրել Արմեն Սարգսյանը

2013 թվականին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրած եկամուտների հայտարարագրում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է ընդամենը 8 մլն եվրո դրամական միջոց, նրա գույքի մասին մյուս տեղեկությունները թաքցված են։ Նույն պաշտոնում 2014 թվականի տարեկան հայտարարագրում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 7 մլն 600 հազար եվրո դրամական միջոց եւ 70 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ «Ռենջ Ռովեր V8» մակնիշի ավտոմեքենա, անշարժ գույքի մասին տեղեկությունը կրկին թաքցված է, չկան տվյալներ նաեւ հարկային տարում նրա եկամուտների մասին։ 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները 7 մլն 600 հազար եվրոյից նվազել են մինչեւ 6 մլն 150 հազար եվրո, մյուս տվյալները կրկին նշված չեն։ 2016-ին դրամական միջոցները դարձյալ նվազել են՝ հասնելով 5 մլն 700 հազարի, իսկ 2017-ին էլ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 մլն 500 հազար եվրո, մյուս բոլոր տվյալները՝ եկամուտ, անշարժ գույք եւ այլն, թաքցված են։ 

 2018 թվականին Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց ՀՀ նախագահ, 2018-ի տարեկան հայտարարագրում, որպես ՀՀ նախագահ, արդեն նա հետեւյալ հայտարարագիրն է ներկայացրել․ դրամական միջոցներ՝ 5 մլն 400 հազար եվրո, տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 379 հազար 608 դրամ։ Արմեն Սարգսյանի հայտարարագրերի հագեցվածությունը սկսել է աճել 2019 թվականից։ Նախագահը, որը նախկինում ոչ մի գույք չէր հայտարարագրել, միանգամից 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ 2 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, եւ 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 «Ռենջ Ռովեր» մեքենա։ 

Արմեն Սարգսյանը 2019 թվականին արդեն հանձնված եւ վերադարձված ավանդներ էլ ունի, տարվա սկզբում բանկում եղած ավանդի գումարը կազմել է 368 հազար ԱՄՆ դոլար եւ 1 մլն 174 հազար դրամ, որից տարեվերջին մնացել է 15 հազար 905 դոլար եւ 1 մլն 279 հազար 500 դրամ։ Նախագահի՝ տվյալ տարեվերջին ունեցած կանխիկ դրամը կազմել է 45 հազար եվրո, իսկ բանկային հաշիվներին ունեցել է 4 մլն 562 հազար դրամ, 265 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 555 հազար եվրո, 201 հազար ռուսական ռուբլի, 65 հազար ֆունտ ստեռլինգ։ Տարբեր երկրների դրամական միջոցների առկայությունը, թերեւս, տարբեր երկրներում ունեցած բիզնեսի արտացոլումն է։

2019-ին նախագահը ստացել է 11 մլն 506 հազար դրամ եկամուտ՝ նախագահի պաշտոնից, եւս 105 հազար դրամ, 21 հազար 474 ԱՄՆ դոլար՝ ՎՏԲ բանկից եւ Արդշինբանկից։ 2020 թվականի հայտարարագրում անշարժ գույքի մասին տվյալները պահպանվում են, նախագահի բանկային հաշիվներն ունեն հետեւյալ տեսքը․ 4 մլն 200 հազար եվրո, 300 հազար ԱՄՆ դոլար, 201 հազար ռուսական ռուբլի, 7 մլն 327 հազար դրամ, 95 հազար ֆունտ ստեռլինգ, կանխիկ գումարը՝ 105 հազար եվրո։ 

2020-ի ընթացքում նախագահը ստացել է 12 մլն 210 հազար դրամ եկամուտ։ Հետաքրքիր է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում որպես Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամ է ներկայացվում միայն նրա կինը՝ Նունե Սարգսյանը, մինչդեռ Արմեն Սարգսյանն ունի 2 որդի՝ Վարդան եւ Հայկ Սարգսյանները, որոնք ունեն ե՛ւ Բրիտանիայի, ե՛ւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ 

Բավականին հարուստ է նաեւ Նունե Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Ըստ նրա վերջին՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ Նունե Սարգսյանին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ 3 մեքենա՝ «Կադիլակ», «Բենթլի» եւ «Հոնդա» մակնիշների, որոնց արժեքը չի նշվում հայտարարագրում։ Նունե Սարգսյանի բանկային հաշիվներին առկա են 125 հազար եվրո, 15 հազար ֆունտ ստեռլինգ եւ 220 հազար ԱՄՆ դոլար գումար։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan