Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու այն
Դիտել նաև
Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան
Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան
Փաշինյանի տիկնոջ շուրջ սկանդալները շարունակվում են
Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային
Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան
ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։
Քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։
Նշենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ: