Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան
11
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք

Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին. Մովսես Հակոբյան

«Հրապարակ»-ը գրում. «Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք զգում Ձեզ ընտրություններից հետո․ այսպես սկսեցինք զրույցը ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ եւ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ։ «Վատ»,-կարճ պատասխանեց պարոն Հակոբյանը, ով եւս հույսեր ուներ, որ այս ընտրություններով գոնե Արցախը թուրքին հանձնած Փաշինյանը վերջապես կհեռանա իշխանությունից։

Նրա համար սպասելի չէր ընտրությունների նման արդյունքը։

- Իսկ վերլուծե՞լ եք, ինչպե՞ս ստացվեց, որ ժողովուրդը նորից ձայն տվեց։

- Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ։

- Ասում են՝ բանակն էլ է քվեարկել նրա օգտին, զինվորականները, սահմանապահները։

- Չեմ կարող ասել, քվեարկությունը գաղտնի է, դրանք բոլորը ենթադրություններ են։

- Մարդիկ հիշում են, որ նախկինում էլ է բանակը քվեարկել իշխանությունների օգտին, զինվորներին միայն թիվ 3-ի քվեաթերթիկներն են տվել, որ գցեն արկղը։

- Ո՛չ նախկինում է այդպես եղել, ո՛չ էլ հիմա է այդպես եղել։ Մի՛ վիրավորեք զինվորականներին։

- Այսինքն՝ վստա՞հ եք, որ զինվորականներին չեն ուղղորդել։

- Ես բոլոր դեպքերում, 8 տարի 2 համապետական ընտրություններ եմ կազմակերպել, երբեւիցե որեւէ մեկին չեմ պարտադրել՝ գնալ ձայն տալ որեւէ ուժի։

- Դուք չեք պարտադրել, գուցե Ձեր գործընկերներն են պարտադրել կամ նախարարը։

- Նախարարն իմ միջոցով պիտի աներ, չէր կարող առանց ինձ անել։

- Լավ, ի՞նչ է սպասվում մեզ հիմա, ընդդիմադիր ուժերն անցան ԱԺ, գնալու են հինգ տարի խորհրդարանում պայքարեն։

- Եվ շատ ճիշտ են անելու։

- Ինչո՞ւ։

- Որովհետեւ ընտրության արդյունքը դա է, եւ պիտի հաշտվես այդ ընտրության հետ։ Պիտի ընդունես քո սխալները, թե ինչի համար քեզ ձայն չեն տվել, հետեւություններ անես եւ գնաս քո պայքարը շարունակես։

- Բայց ասում են, որ մենք չենք հաշտվելու Նիկոլ Փաշինյանի գոյության հետ։

- Ճիշտ են անում, թող չհաշտվեն։ Չհաշտվելը չի նշանակում հանձնվել։ Դրա համար պիտի պայքարես։ Ոչ մեկը սկուտեղի վրա քեզ չի բերելու այդ հաղթանակը պարգեւի։

- Այսինքն՝ սկզբում 7 ամիս պայքարեցին՝ ոչինչ չստացվեց, հետո որոշեցին ընտրություններով պայքարել, հիմա էլ եւս 5 տարի են պայքարելու։

- Ուրեմն վատ են պայքարել, ուրեմն լավ պիտի պայքարեն։

- Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ընդդիմությունը՝ սխա՞լ։

- Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին։

- Այդ դեպքում ինչո՞ւ են այդ մարդիկ, որոնք եւս այդպես են կարծում, մաս կազմում մի խորհրդարանի, որտեղ մեծամասնությունը Արցախը թուրքին հանձնած մարդու կուսակցությունն է։

- Այնպիսի մարդու, որը երկիրը հանձնել է, ցավոք, մեր երկրում նրա համակիրները շատ են։

- Իսկ իրենք՝ Քոչարյանը, Վանեցյանը, մյուսները, այդքանը չէի՞ն պատկերացնում։

- Դու պատկերացնո՞ւմ ես, քեզ հարց եմ տալիս, որ մեր երկրում այդպիսի մարդիկ շատ կլինեին։

Իմացիր՝ ամեն ազգի մեջ սերուցքը քիչ է լինում։ Էդ սերուցքն ուղղակի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին ճիշտ աշխատանք պիտի տանի, որ էն մնացած թանը բերի իր մոտ։

- Իսկ չե՞ք կարծում, որ սխալը նոյեմբերի 9-ի գիշերը այս հարցը չլուծելու մեջ էր։

- Ոչ, ես կողմ չեմ այդպիսի իշխանափոխության, դա մեր երկիրը 50 տարի հետ կտանի։ Մենք սովոր ենք ամեն առավոտ արթնանանք եւ ինչ-որ լավ բան ունենանք։ Որպեսզի լավ բան ունենանք, պետք է տարիներով քրտնես, աշխատես։ Էդպես չի ստացվում՝ մի օրում լավ բան ունենալ։ Այ, անցած իշխանությանը որ չեն սիրում, իրենք որոշել են, որ մի օրում կարող են բանակը սարքել։ Նախկինները վատն են եղել, մերոնք բանակը սարքել են։ Մի օրում կարողանում ես քանդել, բայց սարքելու համար տասնյակ տարիներ են պետք։

- Հիմա ձեր՝ տարիներով սարքածը մարդիկ մեկ օրում քանդեցին եւ 5 տարի էլի քանդելու են։

- Ժողովուրդը չկարողացավ գնալ դժվարության։ Բոլոր ժողովուրդներն ինչ-որ ժամանակ տառապանք են կրում, որպեսզի երկիր սարքեն, մեր ժողովուրդը դրան ունակ չէ, մեր ժողովուրդն ուզում է հենց վաղը լավ ապրել, դրա համար եւ անընդհատ վատ է ապրելու»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan