Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 ԱՄՆ դոլար պարգև կտան
Դիտել նաև
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
Գուցե եզրակացություն անե՞ք....
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Գերմանական DW՝ «Դոյչե վելլե» հանրահայտ հեռուստաալիքը «ղժժում» է Փաշինյանի վրա
Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։ Այս մասին Tert.am-ից հայտնեցին դատախազությունից, սակայն այլ գնահատականներ չտվեցին։
Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:
«ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500 հազար դրամ պարգև, այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն»: