Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Փաշինյանը պարտավոր է Խաչատրյաններից ներողություն խնդրել. Վերաքննիչը մերժեց Փաշինյանի ներկայացուցչի բողոքը

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Խաչատրյաններն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով (ոչ պաշտոնական անվանում) Վերաքննիչ դատարանի հրապարակված որոշմամբ արձանագրվել են վիրավորանքի և զրպարտության հասցեականությունը և առկայությունը, դրանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միջնորդավորված կատարումը, արտահայտությունների կատարման փաստական հիմքերի բացակայությունը, գերակա հանրային շահով պայմանավորված չլինելը: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի դատարանը  25.01.2021թ վճռով պարտավորեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից, նրա գործարար որդիներ` Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել հրապարակայնորեն:

Վերաքննիչ դատարանը 07.06.2021 վճռով արձանագրել է (ուղիղ մեջբերում). «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառմամբ) Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։ Մասնավորապես՝ բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։ Եվ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեսղագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։ Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայում է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ» (մեջբերման ավարտը):

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ (ուղիղ մեջբերում). «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայել է Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների առնչությունն այնպիսի քրեական գործի հետ, որն օբյեկտիվորեն հիմք կտար պնդելու, որ վերջիններս Հայաստանի Հանրապետությունում <ղեկավարել են մաֆիոզ համակարգ, այդ համակարգի ղեկավարման ընթացքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն>։ Բացի այդ, հայտարարությունը հնչեցվել է հասարակական և քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ նշված եզրույթի և դրանց հարող անձանց վերաբերյալ հասարակական լայն շրջանակներում առկա են եղել տարաբնույթ քննարկումներ, իսկ նմանաբովանդակ հայտարարություններն ուղղակիորեն կարող էին միտված լինել նշված անձանց վերաբերյալ բացասական ընկալում առաջացնելուն» (մեջբերման ավարտը):

Վերաքննիչ դատարանի վճռում նշված է, որ լրատվամիջոցների չստուգված հրապարակումները չէին կարող հիմք հանդիսանալ «Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով նման բովանդակություն պարունակող հայտարարությունների համար, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս ունենալով ամենալայն լիազորությունները և տիրապետելով բազմաթիվ ռեսուրսների, ցանկացած տեղեկատվություն կարող էր ստուգել և խույս տալ ապատեղեկատվությունից» (ուղիղ մեջբերում): Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է: 

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլին հեռահաղորդակցության Ucom ընկերությունում կորպորատիվ սաբոտաժ սկսվեց, և Ucom-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը: Այդ փուլում ՀՀ պաշտոնատար անձանց անթաքույց ճնշումներից էր նաև ՀՀ վարչապետի խոսնակի հրապարակային գրառումը, որը 2021թ.-ին դատարանի կողմից ճանաչվեց որպես պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորում, ինչպես նաև ապատեղեկատվության տարածում:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan