Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից. Արշավիր Ղարամյան

Միայն այս պայմաններում ոչ միայն կբարձրացնենք մեր՝ որպես պետություն, մեր դիմադրողականությունը, այլ հնարավորություն կստանանք կենտրոնանալ մեր իրական օրակարգերի ու մեզ պարտադրված մարտահրավերների վրա, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է:

Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք հաջողություններ, անհաջողություններ, հաղթանակներ և ձախողումներ: Ունեցել ենք առաջնորդներ, որոնց իշխանության օրոք մեր շահերն առաջ են մղվել, հաղթանակներ արձանագրվել, որոշների դեպքում էլ՝ պարտվել-կոտորվել:

20-րդ դարի 80-ականների շարժումը, ազգային ազատագրական պայքարի այս փուլը նոր զարթոնք բերեց մեր հայրենիքի երկու հատվածներին՝ Հայաստանին և Արցախին:

Խորհրդային Հայաստանը անկախություն հռչակեց, իսկ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը, այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրության տառին ու ոգուն համահունչ ինքնորոշվեց և հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանը չհամակերպվելով այդ իրողություններին՝ իր հովանավորողների հետ համատեղ, ագրեսիվ կեցվածք ընդունելով, պատերազմ սանձազերծեց նորանկախ Արցախի դեմ, որին սատար կանգնեց համայն հայությունը ՀՀ-ում և սփյուռքում:

Շուրջ 4 տարի տևած ռազմական գործողություների արդյունքում, հայ ժողովրդին հաջողվեց ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը՝ ստիպելով Ադրբեջանին գնալ սկզբից հրադադարի, իսկ հետագայում՝ նաև զինադադարի պայմանագրերի ստորագրմանը:

Նոր իրողություններն ամրագրվեցին նաև Արցախի սահմանադրությամբ:

Մի փոքր նախաբանով սկսեցի, որովհետև վերջին շրջանում, քաղաքական, հանրային քննարկումներում թեմաներ են շրջանառվում, որոնք ոչ միայն արժեզրկում են մեր պատմությունն ու անցած ճանապարհը, այլ նոր վտանգներ են ստեղծում մեր պետականության համար:

Կեղծ օրակարգեր, որոնք մեզանից անկախ՝ տարբեր կենտրոնների ակտիվ ուղղորդմամբ, դաշտ են նետել այս կամ այն գործչի՝ «Արցախը ծախելու», «հողերը տալու» մասին կեղծ լուրեր:

Անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին մտածում կամ ինչի՞ էին ընդունակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսօր արդեն՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է միանգամից արձանագրել՝ որևէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով:

Այստեղ բացառությունը ՀՀ առաջին նախագահն էր՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ով երկար ժամանակ է պնդում է, որ անհնար է Արցախը պահել ներկայիս կարգավիճակով:

Ցավոք, վերջին տասնամյակներում, անընդհատ փորձ է արվում Արցախը կռվախնձոր դարձնել՝ մի կողմից իշխանության ձգտողների, մյուս կողմից՝ իշխանություն պահողների համար: Ու այս համատեքստում, «հող հանձնելը», դարձել է բոլոր իշխանությունների ներկայացվող ամենամեծ ու ամենածանր մեղադրանքը: Ոչ մեկ չի կարող հող հանձնել, մենք դա թույլ չենք տա:

Ավելին՝ ես կարծում եմ, որ քանի ժողովուրդը պայքարում է, քանի ժողովուրդը գաղափարապես, արժեքային առումով տրամադրված է իր հաղթանակը պահելու, ապա ոչինչ չի կարող մեզ հեռացնել մեր՝ ավելի վաղ հռչակած նպատակներից:

Այլ բան է, որ եթե մենք քանդենք մեր պետականության հենասյուները, ավերենք մեր եկեղեցին, թուլացնենք մեր բանակը, պառակտենք մեր հասարակությունն ու հայրենիքի տարբեր հատվածներում ապրող հայությանը, ապա մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի, երկրների համար նույն՝ «հողերը հանձնելու» պարարտ հող կստեղծենք:

Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, առողջ լիցքեր հաղորդել դեպի հասարակություն, միասնության և համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը, առավել բարձր հիմքերի վրա դնենք բանակաշինությունը:

Միայն այս պայմաններում ոչ միայն կբարձրացնենք մեր՝ որպես պետություն, մեր դիմադրողականությունը, այլ հնարավորություն կստանանք կենտրոնանալ մեր իրական օրակարգերի ու մեզ պարտադրված մարտահրավերների վրա»,- գրել է Ղարամյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan