Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Դիտել նաև
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին
Ոստիկանությունը նոր խարդախության մասին է զգուշացնում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
Բաքվում ոստիկանությունը ցրել է կեղծ ընտրությունների դեմ ցույցը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երկու երիտասարդ Մուսալեռ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի մի առանձնատնից գողություններ են արել։
Մայիսի 26-ի երեկոյան նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ըստ երիտասարդների խոստովանական բացատրությունների՝ երբ տերն առանձնատանը չի եղել, մի անգամ պատուհանից են մտել տուն, երեք անգամ՝ դռնից։ Գողացել էին օդորակիչ, ջահեր, լամպեր և այլն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանցից մեկը գողացել էր նաև ծանոթի թանկարժեք բջջային հեռախոսը։
Երիտասարդները ստորագրությամբ բաց են թողնվել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։