Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը

Դիտել նաև
Բուհական շենքերը միավորումից հետո չեն կարող դատարկ մնալ․ նախարարն անուղղակի հաստատեց հյուրանոցներ դարձնելու ինֆորացիան. Տեսանյութ
Երբ ժամանակին Թամանյանը բուհերը բերել է կենտրոն, ուրմեն մի բան հասկացել է, մեզնից, հաստատ շատ. Թատերականի ռեկտոր
Հուլիսի 19-26-ը տեղի կունենա բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումը
Բուհերի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը կավարտվի հուլիսի 1-ին
Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին. ԿԳՄՍՆ
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
8.06.2021 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն»,
11.06.2021 թ. - «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն»,
15.06.2021 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,
18.06.2021 թ. - «Մաթեմատիկա»,
22.06.2021 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,
25.06.2021 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»:
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։