Գեղարվեստի ակադեմիայում չկա մեկը, որ համաձայն լինի «օպտիմալացվելու» ծրագրին. ռեկտոր
![Գեղարվեստի ակադեմիայում չկա մեկը, որ համաձայն լինի «օպտիմալացվելու» ծրագրին. ռեկտոր](/timthumb.php?src=/disc/12-03-24/e1cf9e4698c2383b709e4929f17ed6a2.jpg&w=450)
Այն բանից հետո, երբ Երևանի պետական կոնսեվատորիայում սկսեցին հասկանալ, թե ինչ աղետ է բուհի ու երաժշտական, երաժշտագիտական բարձրագույն կրթության գլխին ցանկանում բերել ձախավերների՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, այլ բուհերում ևս անհանգստացան:
Այսպես, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և, թվում է, որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով:
Բայց այն ամենը, ինչը որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերվում, և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է:
Իհարկե, խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված՝ օպտիմալիզացման և՝ հետագայում ինչ-որ տարածք տեղափոխվելու:
Միանգամից ասեմ,որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին, և անհասկանալի է, թե առանց մեր համաձայնության, ո՞նց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվետի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին»:
![](/disc/12-03-24/039134860be1d00b6e7eb52dd8a4ec02.jpg)