Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Այս պահին Հայաստանի պետականության դեմ կռիվը տեղափոխվել է Սյունիք, որի դեմ սյունեցիները, ցավոք, ՄԵՆԱԿ են պայքարում. Վարուժան Գեղամյան

ՍՅՈՒՆԻՔԻՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՍԻՆ. ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

Շուրջ երեք օր է՝ Էլբակեան Էդգարի հետ միասին Սյունիքում ենք։ Տեղում մարդկանց հետ զրույցները, նոր սահմանային գոտի այցելությունը, ինչպես նաև Սյունիքի շուրջ առկա լրահոսը հաշվի առնելով՝ այս պահին կարող ենք անել հետևյալ հիմնական պնդումները։

◾Սյունիքն այս պահին տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոնն է (սա չափազանցություն չէ), որտեղ հատվում են տարածաշրջանային գերտերությունների շահերը։ Այդ շահերի միջև դեռևս չի հաստատվել հավասարակշռություն, բոլոր կողմերը այս պահին ակտիվորեն առաջ են մղում իրենց հետաքրքրություններն ու պահանջները, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ստատուս քվո։ Քանի դեռ ստատուս քվո չկա, պայքարը բոլոր հարթակներում շարունակելու է աճել րոպե առ րոպե։

◾ Բացի Հայաստանից՝ այս պահին Սյունիքի համար պայքարում են երկու հիմնական կողմ։ Առաջինը (Թուրքիա, Ադրբեջան և իրենց դաշնակիցները) պահանջում է, որ Սյունիքով անցնեն միջանցքներ, իսկ երկրորդ կողմը (Իրան, Վրաստան, որոշ եվրոպական պետություններ, մասամբ՝ ՌԴ) դեմ է միջանցքին։ 

◾Հայաստանի դե ֆակտո իշխանություններն այս պահին համաձայնել են լինել առաջին խմբի հետ, այսինքն սպասարկում են թուրքական դաշինքի շահը, որովհետև որևէ կերպ չեն ընդդիմանում միջանցքների բացմանը, հակառակը՝ համոզում են, որ դա «երկնքից մանանա է լինելու»։ 

◾ Սյունիքով անցնող միջանցքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևորության մասին երեկ հերթական անգամ հիշեցրեց Ի. Ալիևը՝ խոսելով «Զանգեզուր թյուրքերի վերադարձի մասին»։ Մեկ վայրկյան իսկ կասկած չկա, որ միջանցքի տրամադրումը թուրքերին ծառայելու է որպես մեկնարկային կետը Սյունիքը աստիճանական թյուրքացնելու համար։ Բազմիցս ասել եմ, որ միջանցքը Թուրքիային և Ադրբեջանին մի քանի անգամ հզորացնելու է (ինչը գիտակցվում է նույնիսկ եվրոպական մայրաքաղաքներում), որի պարագայում «դեպի Զանգեզուր վերադարձը» դառնալու է իրականություն։

◾Սյունիքում այս պահին կա ժողովրդական դիմադրություն, ինչը հիմնված է առաջին հերթին իրավիճակի լրջության անմիջական գիտակցման վրա։ ՀՀ թուրքամետ իշխանությունը ամեն կերպ փորձում է ճնշել այդ դիմադրությունը (օր.՝ ոստիկանության ղեկավարության փոփոխությամբ, կապիտուլյանտի գաղտնի այցերով), սակայն դեռևս ապարդյուն։ 

◾Անհրաժեշտ է արձանագրել, որ այս պահին Հայաստանի պետականության դեմ կռիվը տեղափոխվել է Սյունիք, որի դեմ սյունեցիները, ցավոք, ՄԵՆԱԿ են պայքարում։ 

◾Հայաստանի ու ազգի գիտակցող հատվածը (այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը) պարտավոր են հասարակության ողջ ուշադրությունը և պայքարի ռեսուրսը կենտրոնացնել հենց միջանցքների դեմ պայքարի վրա։ Այս պահին դա մեր անվտանգային առաջին և գլխավոր խնդիրն է։ Անվերջ կարելի է քննարկել ԵԽԽՎ-ում քվեարկություն կամ կրծքեր, բայց դա ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։ Տեղի ունեցող իրադարձությունների շարունակման պարագայում լինելու է անդառնալի աղետ։ 

◾Անհրաժեշտ է լրջանալ ու հակազդման մեխանիզմներ ստեղծել։ Դրանցից առաջինը իրավիճակի հստակ, շատ հստակ ու ամբողջական գիտակցումն է։ Սյունիքում անվտանգության գոտու ստեղծում, այս հարցում Հայաստանին դաշնակից ուժերի հետ ինտենսիվ աշխատանք. սրանք այն քայլերն են, որոնք կարող ենք անել։ Ժամանակը խիստ սուղ է։

Նկարում ես կանգնած եմ Հայաստանի այս պահին ձևավորված նոր սահմանի՝ Սյունիքի ամենաարևելքում։ Իմ հետևում երևում են թշնամուն խայտառակ թղթով հանձնված Արցախի Քաշաթաղի շրջանի լեռները, իմ հայրենի Բերձոր քաղաքը։ Ես կանգնած եմ այս նոր սահմանին ու ինձանից ներքև երևացող 10-րդ դարի կանգուն եկեղեցին հույս է տալիս, որ մենք կամք կգտնենք այս սահմանը ոչ միայն պահելու, այլև լայնացնելու։

#սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան #սարդարապատ2

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan