Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու»
24
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան7 Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը Պատերազմ Արցախում
Երգի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Քոնն է սիրտս». Տեսանյութ Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան7 Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո Արմավիրում 47-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ ՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում արձանագրել է շուրջ 542 մլն դրամի խախտում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ «Բլինքենի խոսքից ստացվում է, որ ինչ-որ բան պետք է Հայաստանը զիջի, որը չի ցանկանում զիջել, բայց այդ ճնշումը Հայաստանի վրա կա». Սուրեն Սարգսյան ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Այս իշխանությունների միակ գերագույն արժեքը փողն է. Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են

«Փաշինյանը չի ցանկանում բաց թողնել իշխանությունը. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու». Военное Обозрение

Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցրել է ժողովրդականությունը: Այս մասին գրում է Военное Обозрение կայքը` նշելով, որ նրա վարկանիշը գործնականում անկում է ապրել:

«Փաշինյանը դարձել է ամենից շատ քննադատվող քաղաքական գործիչը հայկական աշխարհում. Փաշինյանին նախատում և անիծում են ամենուր` սկսած Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից և վերջացրած աշխարհով մեկ տարածված սփյուռքով: Փաշինյանին չեն ներում պարտությունը պատերազմում և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի մասի զավթումը»,-ասվում է հոդվածում:

Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ հրաժարական կտա 2021 թվականի ապրիլին, որպեսզի թույլ տա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Սակայն ամեն ինչ այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ցանկանում բաց թողնել իշխանությունը: Եվ նրան կարելի է հասկանալ. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու»,-գրում է հոդվածագիրը:

«Ի դեպ, խոսքն այժմ Փաշինյանի ճակատագրի մասին չէ, որն, իրականում, քչերին է հետաքրքիր, այլ առավել գլոբալ խնդրի` ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, եթե Փաշինյանը հեռանա պաշտոնից այս գարնանը: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ում Փաշինյանին, մեղմ ասած, չեն սիրում, այդ թվում և նրա համար, որ պատշաճ օգնություն չի հատկացրել Ղարաբաղին Ադրբեջանի հետ առճակատման պահին:

Փաշինյանի հրաժարականով որոշակի շրջանակներ Լեռնային Ղարաբաղում կարող են նաև ռևանշ իրականացնել, սակայն միայն Հայաստանի համակողմանի ներգրավվածության պայմանով` փորձելով վերադարձնել կորսված տարածքները: Սակայն եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարական տա, և Երևանի իշխանություններն անցնեն առավել վճռական և ռազմատենչ քաղաքականանության, քիչ հավանական է, որ ԼՂՀ-ն և Հայաստանն առաջինը կսկսեն նոր հակամարտությունը»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ ներկայում կողմերի ուժերը չափազանց անհավասար են:

Военное Обозрение-ն նաև կարևոր գործոն է համարում այն, որ նոր պատերազմին կտրականապես դեմ է տրամադրված Մոսկվան, իսկ ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են Ղարաբաղում, Կրեմլի մտադրությունների լրջության լավագույն հաստատումն են: «Իհարկե, ռուս խաղաղապահների ներկայության մանդատը պետք է պարբերաբար երկարաձգել, սակայն այստեղ ևս շատ ավելին կախված կլինի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններից»,-վերլուծում է հոդվածագիրը:

Հեղինակը նշում է, որ Ղարաբաղում ներկա պահին տիրող իրավիճակի պահպանումն իրադարձությունների առավել հավանական զարգացումն է, և այդ իրավիճակի պահպանումը կտևի տարիներ, համենայն դեպս, եթե նոր գլոբալ իրադարձություններ տեղի չունենան կամ Ադրբեջանը չորոշի հարձակվել Ղարաբաղի` հայերի վերահսկողության տակ մնացած մասի վրա:

«Նման իրավիճակը կպահպանվի անկախ նրանից, թե ինչ ուժեր են գտնվում իշխանության ղեկին Երևանում` Փաշինյան կամ նրա հակառակորդները կամ նույնիսկ ԼՂՀ ռազմաքաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Երևանում իշխանության գան ուլտրաազգայնական ուժեր, սակայն դա քիչ հավանական է, և Մոսկվան էլ, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա նման սցենարի իրագործումը` պարզապես հայտնելով իր դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է առավել երկարաժամկետ հեռանկարին, ապա այստեղ ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան Հայաստանում տիրող իրավիճակից, որքան, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային և անգամ համաշխարհային քաղաքական իրավիճակից: Ղարաբաղի ճակատագիրն այս առումով կլուծվի Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում, բայց հաստատ ո՛չ Երևանում, ո՛չ էլ Բաքվում: Եվ Փաշինյանի քաղաքական ապագան ոչ մի կապ չի ունենա չճանաչված հանրապետության խնդիրների կարգավորման հետ»,- եզրափակում է աղբյուրը:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan