Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

2021 թվականից բաց աչքերով հնչեցնենք այսօրեական դարձած հարցի պատասխանը․ ոչ, մենք չենք կարող ապրել թուրքի հետ երբեք

Մենք այժմ ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ այսօրեական հարց է դարձել՝արդյո՞ք մենք կարող ենք ապրել թուրքերի հետ, թե ոչ։
 
Ընդհանրապես որևէ մեկին կից ապրելուց և մտերմություն հաստատելուց առաջ նախ պետք է հասկանալ՝մենք ճանաչու՞մ ենք նրան։ Հետևապես՝ մենք ճանաչու՞մ ենք թուրքին, ո՞վ է թուրքը։
 
Դուրս գանք հայկական իրականությունից և լսենք աշխարհին։
Վիկտոր Հյուգոն թուրքերի մասին գրել է․ «Որտեղ կտեսնեք ավեր, մահ, թալան ու բռնություն, իմացեք՝այդտեղով թուրքն է անցել»:
 
Ռուսական ասացվածքն ասում է՝ չսպասված հյուրը թուրքի է նման, ասորականը՝ սատանան շատ կերպարանքներ ունի, որից մեկը թուրքի է: Թուրքական արձակի հայտնի ներկայացուցիչ Յաշար Քեմալին իր գործերից մեկում այսպես է գրել․ «Նա էր, որ գիշերվա մթին մի արծվի պես իջնում էր հայերի վրա, որոնք փորձում էին փախչել ու փրկվել։ Բոլորին կտոր-կտոր անելուց, կամրջից նետելուց հետո խուրջիններով նրանց ոսկիները վերցնում և տանում, տալիս էին Ադանայի փաշային։»
 
Այս ամենը դուրս էր հայկական իրականությունից, և ես կարող եմ մեջբերել հազարավոր նմանատիպ կարծիքներ թուրքերի մասին, բայց վերադառնանք հայկական իրականություն և վերադառնանք հարցին․ մենք՝հայերս, ճանաչու՞մ ենք թուրքին։
 
12 տարեկանում Համիդյան ջարդերի ժամանակ հորը և մի շարք ազգականների իր ձեռքով թաղած Շահան Նաթալին, Կոստանդնուպոլսի որբանոցում մեծացած, բայց և Բերբերյան ակադեմիան և Բոստոնի համալսարաններն ավարտած Շահան Նաթալին, ով «Նեմեսիս»-ի ղեկավարներից էր նաև, դեռ 1800-ականներին գրել է․ «թուրքը, որ չճանչացանք երեկ, չենք ճանչանա այսօր»։
 
Շահան Նաթալին ճանաչե՛ց թուրքին, ճանաչեց, երբ ինքը ծնունդը եղավ այն օրերի, երբ իր մանուկ աչքերով տեսավ դիակների կույտեր, իր ձեռքերով թաղեց մի շարք մեռելներ, ու իր կյանքը եղավ որբի, հայ որբի կյանքը։
 
Իսկ ինչպե՞ս եմ ճանաչում թուրքին ե՛ս, ես՝Շահան Նաթալիի հետնորդս՝ դար և ավելի հետո ապրած, ինչպե՞ս եմ արտայտվում այսօր ես՝2021 թվականին։
Պատմությունը կրկվում է, և ես նույնպես ճանաչում եմ թուրքին, որովհետև այդ ես էի, որ վերջերս ներկա էի գտնվում ընկերներիս հոգեհանգիստներին ու թաղումներին, ես էի, որ նու՛յն այս մանուկ ձեռքերով ամիսներ շարունակ որոնում էի ընկերոջս, ով ընկավ այս հողի վրա՝թուրքի գնդակից, որոնում էի՝ ողջ գտնելու հույսով, բայց և գտանք մարմինը միայն․․․
 
Որևէ մեկը կարո՞ղ է բարձրանալ Եռաբլուր, նայել, թե մայրերն ինչպես են իրենց տղաների քարը համբուրում, քարի կողքին նստում ու տղաների հետ ժամեր շարունակ խոսում, ինչպես են արցունքի միջից խեղդվող աչքերով հազարավոր գերեզմաններից այն կողմ իրենց լույսի կտորին փնտրում, ինչպես է արցունքների միջից ցավն ու վրեժը խեղդում, ինչպես է վրեժը խեղդում․․․
 
Կա՞ մեկը, որ այսքանից հետո կարող է նայել Վազգենի, Մենուայի, Վարդանի և մնացյալ հերոսացած տղաների մայրերի աչքերին և հարցնել՝դուք կարո՞ղ եք ապրել թուրքի հետ։
1928 թվականին, «Ազատամարտ» թերթում Շահան Նաթալիի գրությունից պարզ է դառնում, որ դեռ 1928 թվականին կային մարդիկ, որ մտածում էին, թե թուրքը նույնպես մարդ է՝ընդունակ բարեփոխության և՛ մտքով, և՛ դատումով, և՛ հոգով, կային մարդիկ, որ մտածում էին՝թուրքն արդեն խրատված է, որ օրինակ ադրբեջանցի թուրքը իր փորձառությունով տեսավ Էնվերին և խրատվեց, և որ թուրքը այլևս կարող է չկոտորել հային, ինչպես հին օրերում։
 
Պատասխանենք դեռ 1928 թվականին,և, ինչու չէ, հենց այսօր էլ այդպես մտածող մարդկանց՝փոխվե՞լ է թուրքը դար և ավելի հետո։ Արդիական են խոսքերը կրկին․ «Կըփոխուին, այո´, կը փոխուին: Բայց աւելի ու աւելի դէպի ոճրագործի կատարելատիպ: Թուրքը ֆէսով թէ գլխարկով,շալվարով թէ տափատով, շէրիաթով թէ զուիցերիական օրէնքներով, արաբերէն թէ լատինական տառերով … նոյն թուրքն է` ոճրագործ եւ հայակեր: Ո´չ միայն նոյնն է, այլ աւելի նրբացած, լրբացած ու համայնակուլ: Այս գիտակցությունը պիտի ըլլայ ամենախիստ հակակշիռը բոլոր անոնց վրայ, որ չեն ճանչնար թուրքը, բայց իրենց անգիտութիոնը կը փորձեն պարտադրել մեր ճանաչողութեան»։
 
Թրքական փոփոխությունները ամեն ձև կարելի է տեսնել, բայց հայ-թուրք հաշտության ձևով՝երբեք, առավել ևս՝մեր սերնդին, ի՛մ սերնդին, հազար անգամ՝երբեք։ Մենք շատ բան տեսանք և շատ բան կտեսնենք՝ամեն օր այլևս կույր չմնալու և կուրորեն չառաջնորդվելու համար։
 
Չարությու՞ն է արդյոք ասածս, ատելությու՞ն։ Ոչ, տիեզերական արդարության պահանջն է իմ ասածը, որովհետև Աստված անգամ հանցանք գործածին ներում է միայն լիարժեք մեղքերի թողությոունից հետո, իսկ Էրդողանի և Ալիևի հոխորտանքների մեջ ես թողություն չեմ տեսնում, Կարմիր շուկայում օրեր առաջ հայ տղամարդուն ողջակիզած թուրքի ձեռագրում ես մեղքերի թողություն չեմ տեսնում, ժամ առ ժամ Հայաստանի սահմաններին կուտակվող թուրքական զորքերի դրոշների վրա "կներեք" բառը չեմ տեսնում։
 
Հետևաբար՝ 2021 թվականից բաց աչքերով հնչեցնենք այսօրեական դարձած հարցի պատասխանը․ ոչ, մենք չենք կարող ապրել թուրքի հետ երբեք։ Հակառակը, մեջբերեմ նույն այն թուրք արձակագիր Յաշարի գործերից մի հատված, որտեղ մայրը, Իսմայիլ որդուն դիմելով, ասում է․ «Քեզ խնդրանքս, որդիս, եթե գնաս այդ գյուղաքաղաք, հայերից մնացած տները, դաշտերը չվերցնես։ Այն բնում, որի տերը փախել է, այլ թռչուն չի կարող ապաստան գտնել։ Բույն քանդողը բույն չի ունենա։ Բռնության դաշտում բռնություն է աճում։»
 
Մեր բնում այլ թռչուն ապրել չի կարող, բույն քանդողը երբեք բույն չի ունենա, ընկերներիս սպանողը երբեք կողքիս չի կարող ապրել։
 
Գրետա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>