Մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել․ Բագրատ սրբազան
«Անընդհատ թելադրվող, պարտադրվող գաղափարը՝ մեզ հեռացնելու մեր տնից, մեզ դարձնելու թափառական ինչ-որ մի խումբ, չի կարող տիրապետող լինել մեր կյանքում։ Այս շիրիմներն են արգելում դա»,-ասաց Բագրատ Սրբազանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
«Ուղղակի անհնար է պատկերացնել, որ մենք պետություն ունենալով, կարող ենք մեր հայրենիքն այդպես հանձնել, ուրանալ, այս սխրանքը դարձնել մեզ համար ողբերգություն ու չհասկանալ, որ մենք մի ամբողջ տուն ենք կորցրել։
Չի կարող մի ամբողջական ժողովուրդ տեր չկանգնել ո՛չ իր իրավուքնին, ո՛չ իր պայքարին, ո՛չ իր սխրանքին, ո՛չ էլ իր հերոսներին։ Հետևաբար մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել։ Սա այսօրվա պատգամն ու ուղերձն է»,-նշեց Սրբազանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։