Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչի» հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ. զինամթերքը կվնասազերծվի
Դիտել նաև
Այս գործի ամենամեծ աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ. Փաստաբան
Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար
ԱՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված անձանց
Ասկերանում, կողքի գյուղերում կրակոցի ձայներ չկան, մարդիկ աշխատատեղերում են․ բանակցություն է ընթանում
Արցախի Խրամորթից կազմակերպված տարհանում չի իրականացվել․ Ասկերանի ղեկավար
Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:
ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:
Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

