Հադրութում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Հադրութում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն։ Այս մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է եւս մեկ աճյուն:
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել եւ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն»,- ասվում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ։

