Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Սյունիք (տեսանյութ)
19
Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. փորձագետ «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Որտեղից հայտնվեցին Մահաբերն ու ՔՊ-ն...» Քրեական օրենսգիրքը լացում է Փաշինյան Նիկոլի համար Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին (տեսանյութ) Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանական մշակույթի» մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Ա՜յ տականք, դու խի՞ ես կենդանի, ինչի՞ չես զոհվել. ռադդ քաշի, համաբալի մեկը․ Փաշինյանը սկսեց վիրավորել (տեսանյութ) Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին Փաշինյանի հետ վեճի բռնված կինը փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է Փաշինյանը քաղաքական ճողվածք է ստացել (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն

Արցախում շմոլ գազից թունավորվելու հետևանքով 15-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Արցախի Մարտունի քաղաքում շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

Հաղորդագրության համաձայն՝ Մարտունու շրջանային բուժմիավորումից՝ 2021թ. մարտի 15-ին, ժամը 22:10-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 21:00-ին իրենց մոտ է տեղափոխվել  2006թ. ծնված Տ. Ղ-ի դին: Կատարված ստուգումներով պարզվել է, որ «Արցախգազ» ընկերության Մարտունու  արտադրաշահագործման տեղամասի գազի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման փականագործ Վ. Գ-ն՝ «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական-սպասարկման ծառայությունների մատուցման մասին» համաձայնագրով, պարտավոր լինելով իր լիազորությունների շրջանակներում մատուցելու սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին համապատասխանող՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի Գ.Նժդեհ փողոցի 5-րդ փակուղի թիվ 31 հասցեում տեղակայված՝ Ա. Ղ-ին պատկանող առանձնատան լոգարանում տեղադրված ջրատաքացուցչի համակարգի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին: Համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված ջրատաքացուցիչի ծխաօդատար ուղիներում առկա էական և ակնհայտ խախտումները բացահայտելու և դրանք վերացնելու համար: Դրա հետևանքով 2021թ. մարտի 15-ին, ժամը 20:50-ի սահմաններում, Տ. Ղ-ն լոգանք ընդունելու ժամանակ՝ օդատար անցուղու բացակայության և ծխատար անցուղու սահմանափակ քարշի պայմաններում թույլատրելի սահմանները գերազանցող չափաքանակի և կուտակված ածխածնի մոնօքսիդ շմոլ գազից թունավորվել է ու մահացել:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, 2021 թվականի մարտի 16-ին Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:

Քրեական գործի նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>