Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր». Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

1920-21 թվականներին մենք ավելի ծանր իրավիճակում ենք եղել, եւ պետք է փառք տանք մեր ժողովրդին, որը բոլոր փորձություններից դուրս է եկել պատվով․ ես ասել եմ եւ պնդում եմ, որ Արցախի հարցը չի լուծվել եւ չի լուծվելու, այն հիմա էլ լուծված չէ։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի Հանրապեության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

«Ինչո՞ւ մենք ստացանք սեպտեմբերի 27-ը․ մեր համոզմամբ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, Հայաստանի քաղաքական իշխանության հայտարարությունն էր՝ զրո կետից սկսելու մասին։ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո, Վիեննայի Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի բանակցությունների արդյունքն այն էր, որ շփման գծի՝ փաստացի Արցախի պետական սահմանի, երկայնքով պետք է ստեղծվի ռազմական գործողությունների կանխման համար մշտադիտակման հնարավորություն՝ տեխնիկական հագեցվածությամբ, կընդլայնվեր ԵԱՀԿ գրասենյակը, դրանով իսկ պատասխանատվության կենթարկվեր այն կողմը, որը կխախտեր հրադադարի ռեժիմը, որը 1994-ից մինչեւ 2016-ը գործում էր այնքանով, որքանով, բայց նոր իրավիճակում այդ ռեժիմը կամրագրվեր։ Այդպիսի հայտարարություն չէր կարելի անել։ Ընդհակառակը, Արցախի եւ Հայաստանի միջեւ պետք է սուբյեկտայնության բարձրացում ապահովեինք, դերաբաշխում կատարելով թե քաղաքական, թե ռազմական եւ թե տնտեսական հարթություններում։ Մենք հիմա ավելի ծանր վիճակում չենք, քան 1993թ․ հունիսին։ Այսօր մեր ռեսուրսը համախմբելով՝ այդ թվում մեր սփյուռքը, մենք կարող ենք դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Վստահ եմ, որ դուրս ենք գալու, եւ այժմ մշակում ենք համապատասխան քաղաքականություն այն իրականացնելու համար», ասել է Արցախի ԱԽ քարտուղարը։

Վիտալի Բալասանյանի խոսքով, Անվտանգության խորհուրդը մշակում է հայեցակարգ, որը քննարկելուց հետո կընդունի։ Նրա խոսքով՝ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը Պաշտպանության բանակն է։

«Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնում է ՊԲ-ն, նաեւ ոստիկանությունը եւ Արցախի ԱԱԾ-ն, որոնք մեկ ամբողջություն են», նշել է նա։

Արցախի սահմանները պատերազմի հետեւանքով կրկնակի երկարել են, ուժերը բավարա՞ր են դրանք պաշտպանելու համար, հարցին ի պատասխան Վիտալի Բալասանյանն ասել է, թե այնպես չէ, որ հիմա Ադրբեջանի համար շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել․

«Եթե մեզ համար ծանրացել է գործը, ապա Ադրբեջանի համար այն ծանրացել է կրկնակի, նույնիսկ եռակի։ Մեծ կորուստներ է ունեցել նաեւ Ադրբեջանը, այդ թվում ֆինանսական։ Երբեւիցե որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր, Պաշտպանության բանակի կառուցվածքային փոփոխությունների մասին խոսելիս նկատի ունենք ավելի մոբիլ, ավելի մարտունակ զորք, յուրաքանչյուր զինծառայող պետք է լինի կռվող, մարտիկ, մենք արդեն սկսել ենք պայմանագրային հիմունքներով համալրել մեր զորամասերը, տեմպը նորմալ է, ծրագրվածից ավելի լավ, եւ սոցիալական եւ աշխատավարձի հարցերը լուծվում են, եւ ես կոչ կանեի Արցախի բնակչությանն ավելի ակտիվ մասնակցել այս գործընթացին։ Մենք օրենքի փոփոխություն ենք իրականացնելու, տարիքային շեմը բարձրացնելու ենք պայմանագրայինների համար․ բուժզննում, հետո մարզումներ, զենքի տիրապետելը եւ այլն։ Մենք համագործակցում ենք ՀՀ ԶՈւ-ի հետ, գործակցությունը միշտ է լինելու, եւ նրանք, ովքեր մատ են թափ տալիս, խորհուրդ եմ տալիս եւ կոչ եմ անում, որ հիշեն նախորդ պատերազմները եւ իմանան, որ սա հաղթանակ չէ Ադրբեջանի Հանրապետության համար, թող ցույց տան այդ հաղթանակը, որի մասին խոսում են։ Եվ եթե Ալիեւը խոսում է, որ Արցախի հարց այլեւս գոյություն չունի, թող ականջին օղ անի, որ թույլ չենք տալու, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծվի։ Մենք պահպանելու ենք ստատուս-քվոն, մեր պայքարը շարունակվում է։ Վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը ոչ թե 90, այլ 100 տոկոսով պատրաստ է իր պայքարը շարունակել, Արցախն ունենալու է իր կարգավիճակը, հիշեք խոսքերս՝ մենք մասնակցելու ենք բանակցություններին եւ Արցախը լինելու է սուբյեկտ եւ երբեւիցե Ադրբեջանի կազմում չի լինելու։ Եթե, Աստված մի արասցե, Արցախում մնա մեկ մարդ, նա զենքը ձեռքին պայքարելու է, եւ կրկնում եմ, Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում», ասել է Վ․Բալասանյանը։

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հետ գործակցությունը շարունակվում է, ասել է Բալասանյանը, ռուսները հետեւում են, որ պայմանական սահմանները չխախտվեն, սադրանքներ չլինեն․

«Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձում է սադրանքների դիմել։ Մենք այս փաստաթղթի հետ որեւէ առնչություն չունենք, ինչպես 1994-ի զինադադարի դեպքում էր, բայց մենք հարգում ենք ՌԴ խաղաղապահ կոնտինգենտին, մեր բոլոր հանդիպումներն ու շփումները պաշտոնական են, նրանք օգնում են պահպանել խաղաղությունը, բայց վստահ եմ, որ ՊԲ-ն ի զորու են անվտանգության բաղադրիչի հարցը լուծել», նշել է Արցախի ԱԽ քարտուղարը։

Վտիտալի Բալասանյանն ասել է, որ Լաչինի միջանցքը թե Արցախի, թե Ադրբեջանի կողմից ապառազմականացվել է, նույնը նաեւ Կարմիր շուկա-Շոշ-Շուշի ճանապարհը, եւ եթե Ադրբեջանը խոսում է հաղորդակցության ուղիների բացման անհրաժեշտության մասին, ապա ինչու Արցախը չի կարող խոսել Մարտակերտ-Վադենիս ճանապարհն օգտագործելու մասին։

«Այն, որ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, թե Ղարաբաղը Ադրբեջան է, իրականությունից շատ է հեռու, կրկնում եմ՝ մենք կմասնակցենք բանակցությունների բոլոր հարցերի վերաբերյալ, թե սահմանների, թե հաղորդակցությունների, թե մյուս հարցերով», նշել է նա։

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ՀՀ եւ ԱՀ հարաբերությունների վրա շատ վատ են ազդում, ասել է Վիտալի Բալասանյանը․

«Ներքաղաքական լարվածությունն ազդում է բոլոր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մյուս հացերում։ Տեսնում ենք, որ Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ է, ՀՀ իշխանությունը որեւէ ձեւաչափով որեւէ միջազգային հարցի չի մասնակցում, ինչը վտանգ է ՀՀ-ի, ապա նաեւ ԱՀ-ի անվտանգության համար։ Օր առաջ պետք է քաղաքական ճանապարհով ճգնաժամը հանգուցալուծվի։ Որքան կարողանում ենք՝ կօգնենք ՀՀ-ին քաղաքակիրթ ճանապարհով հարցը կարգավորել», շեշտել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, վստահություն հայտնելով, որ կհաջողվի հայության համատեղ ջանքերով դուրս գալ ներկայիս վիճակից, այլապես 88 թվականից մինչեւ օրս գործադրած մեր ժողովրդի ջանքերը ջուրը կընկնեն։

«Վստահ եմ, որ իմաստավորվելու է մեր աշխատանքը։ Մենք պետք է մրջնանոցի պես 24 ժամ աշխատենք։ Մենք թույլ չենք տալու Արցախը որեւէ մեկի գրկում հայտնվի եւ ունենալու ենք միասնական մեծ Արմենիա», ամփոփել է Վ․Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>