Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Մարդ, ով 2 անգամ փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել, այսօր խոսում է «ռազմական հեղաշրջումների վտանգների» մասին. խելքի աշեցեք

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով փաստացի դատապարտեց Հայաստանում ռազմական հեղաշրջման հնարավոր փորձը: Առաջին նախագահն իր հայտարարությամբ աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ համարելով, որ այս ճակատագրական պահին նրան պետք է օգնել: Մի կողմ թողնենք, թե ինչն է դրդել Տեր-Պետրոսյանին նման հայտարարության անելը, այս մասին կխոսենք մեր հաջորդ հոդվածներից մեկում: Այստեղ մենք կփորձենք բացահայտել այս խնդրի բարոյական կողմը:

Գաղտնիք չէ, որ 1996-ի նախագահական ընտրություններից հետո, երբ բոլորն արդեն գիտեին, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, քաղաքական ճգնաժամի լուծումն իրականում իրականացրեց բանակը, որը շրջանառության մեջ դրեց այն թեզը, որ «եթե նույնիսկ ընդդիմությունը 100 տոկոսով քվե հավաքեր ընտրությունների ժամանակ, ապա բանակը միեւնուն է չէր ենթարկվի իրենց»:

Քաղաքագիտական տարրական ճշմարտությունն այն է, որ 1996-ին Հայաստանում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, որի արդյունքում կեղծիքների միջոցով ընտրված Տեր-Պետրոսյանը պահպանեց իր իշխանությունը: Այդ օրերին Տեր-Պետրոսյանը չէր խոսում «ռազմական հեղաշրջման վտանգների» մասին, այլ ընդհակառակը՝ նա ողջունում էր այդ հեղաշրջումը: Նա ողջունեց այն, քանի որ հեղաշրջման նպատակը Տեր-Պետրոսյանին իշխանության մեջ պահելն էր: Իհարկե, 2 տարի անց նույն բանակը նրան հեռացրեց իշխանությունից, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է, պարզապես պետք է փաստենք, որ 1996-ին Տեր-Պետրոսյանը փաստորեն ողջունեց Հայաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը:

Հենց դրա համար  նրա «լեզուն կարճ էր» 1998-ին, երբ նա վախեցավ հեռացնել ուժային գերատեսչությունների ղեկավարներին իրենց պաշտոններից և ինքնակամ հեռացավ:

Երկրորդ անգամ Տեր-Պետրոսյանը փորձեց իրականացնել ռազմական հեղաշրջման փորձ 2008-ի փետրվար-մարտ ամիսներին: Ավելին, նա դա արեց բաց տեքստով, երբ հրապարակում գոռում էր «Մանվել, Մանվել», «Գագիկ, Գագիկ»՝ հուսալով, որ այդ գեներալները բանակի մի մասը դուրս կբերեն կառավարության դեմ: Փաստորեն, նույնիսկ այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը ոչ մի վատ բան չէր տեսնում ռազմական հեղաշրջման մեջ՝ համարելով, որ այդ ժամանակ «բանակը պետք է միանա ժողովրդին»: Այն փաստը, որ դա ռազմական հեղաշրջման դասական փորձ էր, նույնպես երկրորդ տեսակի մեկնաբանություն չունի, քանի որ բոլոր ռազմական հեղաշրջումներն իրականացվում են «ժողովրդի անունից»:

Այսօր, երբ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը փաստացի դուրս եկավ Փաշինյանի դեմ, սա մեծ անհանգստություն առաջացրեց Տեր-Պետրոսյանի մոտ, նա անհանգստացած է իր «հոգեզավակի» ճակատագրով: Ըստ Լեւոնի՝ նախորդ 2 ռազմական հեղաշրջումները (մեկը հաջող (1996), իսկ մյուսը՝ ոչ (2008)) «բարի նպատակներ» ունեին, իսկ ներկայիս փորձը, ըստ նրա, կարող է վտանգել Հայաստանի ապագան, քանի որ «աշխարհում շատ օրինակներ կան, որոնք ապացուցում են դա»:

Հայ քաղաքական գործիչների ողբերգությունն այն է, որ նրանք անկեղծորեն հավատում են, որ «քաղաքականությունն անբարոյականություն է», և որքան ավելի անբարոյական լինես, այնքան ավելի հզոր  քաղաքական գործիչ կհամարվես: Տեր-Պետրոսյանը հենց այս մթնոլորտի արգասիքն է, այդ իսկ պատճառով հայ ժողովուրդը խիստ բացասական վերաբերմունք ունի «դասական» քաղաքական գործիչների նկատմամբ: Քանի որ մարդիկ տեսնում են, թե ինչպես են, ելնելով իրենց անձնական շահերից, «քաղաքական գործիչները» փոխում իրենց տեսակետները: Եվ զարմանալի չէ, որ Փաշինյանը, որպես Տեր-Պետրոսյանի հոգեզավակ այս «արժեհամակարգի» դասական կրողներից է: Այդ իսկ պատճառով էլ  Հայաստանը  հայտնվել է այնպիսի ծանր իրավիճակում: 

Նման մարդկանց իշխանության պայմաններում Հայաստանը կունենա միայն բացասական արդյունքներ, և քանի դեռ մենք այդ մարդկանց չենք հեռացնում Հայաստանի քաղաքական դաշտից, «խրոնիկական քաղաքական ճգնաժամը» չի ավարտվի:

Սա է իրականությունը

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>