Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում
27
Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով․ «Ռոսատոմ» Պատերազմ Արցախում
«Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված Բայց Փաշինյանը ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա` կրակե՞լ են, թե՞ ոչ. Մովսես Հակոբյան Պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Բա էսքանից հետո՝ խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն ու հետո էլ բռնել չտար․ Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Մինչև հունիսի 7-ը Ալենը դեռ էլի հայհոյելու, թքելու լիցենզիա ունի՝ Փաշինյան Նիկոլի կողմից տրված Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Չենք թողի, որ իշխանությունը հանգիստ ապրի, հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ. ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Քաղաքական ղեկավար, որը չի կարողանում կառավարել իր էմոցիաները. սա Ադրբեջանի համար նվե՞ր է, թե՞ ոչ։ Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, նախատեսվում է ավարտել 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Փաշինյանը մի քանի օր առաջ իմ զnhված ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած», հետո էլ՝ ներողություն է ասում, ի՞նչ ներողություն. Իգոր Սարգսյան Բագրատ Սրբազան. Նրանք զրպшրտիչներ են, նրանց համար ՀՀ որևէ քաղաքացու կյանքն արժեք չունի Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել (տեսանյութ) Առնետները՝ որպես սկյուռներ, լցվել են երևանյան փողոցներ (տեսանյութ) Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելnւ է մեզ վրա, չեմ կարողանում չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են «Ես եմ հանդիպում խնդրում, բա հո ՌԴ նախագա՞հը չպետք է խնդրի». Փաշինյանը հաստատեց՝ երկաթուղու հարցում ՌԴ-ից դեռ չեն ասել «եկեք տենց անենք» Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան

Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքը: 

Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020թ. հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցնում է, թե արդյոք վերջինս նախատեսում է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությունը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»:

Ի պատասխան Եվրապատգամավորին՝ Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը և ընդգծում է մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը:

Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաև հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործությունները:

Եվրահանձնաժողովը ողջունում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:

Մեկնաբանելով գրավոր հարցման պատասխանը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանը պետք է լիովին պատասխանատվություն կրի 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած զարհուրելի ռազմական հանցագործությունների համար: Դրանց թվում են Արցախի քաղաքացիական բնակավայրերը և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախավորելը: Միջազգային հանրությունը և պատկան կազմակերպությունները պետք է հետևողականորեն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը: Մենք չենք կարող թույլ տալ, որ իրականացվի ևս մեկ մշակութային ցեղասպանություն, ինչպիսին 2006թ. ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնած Նախիջևանի հազարավոր հայկական միջնադարյան խաչքարների ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայության աղավաղման ցանկացած փորձ պետք է կանխվի և խստորեն դատապարտվի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>