Ստեփանակերտում մեկնարկեց զորակոչը
Կյանքը շարունակվում է: Ստեփանակերտում այսօր հետպատերազմյան առաջին զորակոչն է: Զինկոմիսարիատի դիմաց նորակոչիկները կանգնած սպասում են իրենց հերթին` զինվորանալու պատվաբեր ժամն է հասել:
Լեփ-լեցուն է Ստեփանակերտի զինկոմիսարիատի բակը: Հավաքվել են նորակոչիկների ծնողները, հարզատներն ու բարեկամները: Իսկ ով որտեղ է անցնելու ծառայության` կորոշվի վիճակահանությամբ, որը կսկսվի քիչ անց:
Ստեփանակերտի զինկոմիսարիատում է նաև արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արտուշ Արզումանյանի ավագ որդին` Արարատ Արզումանյանը, որը նույնպես այսօր զորակոչվում է ծառայության:

