15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանքի վանական համալիր․ ՌԴ ՊՆ
Դիտել նաև
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Դադիվանքի հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն․ Արցախի թեմ
Դադիվանքը խաղաղապահների վերահսկողության տակ է, դատապարտում ենք Ադրբեջանի հայտարարությունները
Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մարգարյանը՝ ՄԱԿ-ում
Standup չի կարա անի Դադիվանքում, տո, դաժե, սելֆի՝ որպես զբոսաշրջիկ չի կարա անի...
Կիրակի 15 հայ ուխտավոր այցելել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:
Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ, նշում է գերատեսչությունը։ «Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- հավելում է ՌԴ ՊՆ-ն։

