ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ
11
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ

Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց, փոխանցում է Ermenihaber-ը։

Դատական գործերից առաջինի շրջանակներում Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայցվորի դեմ անմարդկային վերաբերմունքի և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման համար։ 2003թ․ Ն․Չ․-ն դիմել է թուրքական դատարան՝ պնդելով, որ 12 տարեկանում երկու կանայք իրեն ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։ Գործի շրջանակներում 27 անձ է ձերբակալվել, բայց ավելի ուշ նրանց մի մասն ազատ է արձակվել, մի մասն էլ ամենամեղմ պատիժներ է ստացել։ Տուժողին ստիպել են մանրամասներ պատմել իրեն հարկադրված գործողությունների մասին, ինչպես նաև՝ 10 անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ ամենը ծայրաստիճան տրավմատիկ է եղել տուժողի համար և գործի քննության տեսակետից՝ ոչ պարտադիր։ Բացի այդ, դատավարությունը տևել է 2003-2011 թթ․, ինչը ըստ ՄԻԵԴ-ի, չափազանց երկար ժամկետ է։

Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները խախտելու մեջ և պարտավորեցրել է բողոքաբերին վճարել 5․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո՝ որպես դատավարական ծախսերի փոխհատուցում։

Երկրորդ դատական գործը վերաբերում է ծովակալ Քադիր Սաղդաչի՝ «անձնական կյանքի գաղտնիության իրավունքի» խախտմանը։ Թուրք ծովակալի դեմ 2009թ․ Թուրքիայում դատական գործ է հարուցված եղել։ Տեղական մամուլը Սաղդաչի վերաբերյալ որոշ գաղտնի տվյալներ է հրապարակել՝ խախտելով նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Սաղդաչը «Taraf» և «Şafak» թերթերի դեմ դատական հայց է ներկայացրել, բայց տեղական դատարանները այդ հայցերը մերժել են։ Իսկ երկրի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ոչ մի իրավունքի ոտնահարում էլ տեղի չի ունեցել։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ լրագրողները թուրք ծովակալի վերաբերյալ իրենց հոդվածներում հիմնվել են չստուգված տեղեկությունների վրա, իսկ որոշ փաստերի հարպարակմամբ էլ խախտել են քննության գաղտնիության սկզբունքը։ Ելնելով վերոնշյալից՝ ՄԻԵԴ-ը պահանջել է Քադիր Սաղդաչին վճարել 2․000 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Երրորդ գործը վերաբերում է փաստաբան Ռամազան Դեմիրի՝ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտմանը։ Թուրք փաստաբանը 2016թ․ գտնվել է Սիլիվրիի բանտում և ցանակացել է մուտք գործել ՄԻԵԴ-ի, Թուրքիայի Սահմանադրական դատարանի և պետական պաշտոնաթերթի կայքեր՝ սեփական պաշտպանությունը կազմելու, ինչպես նաև՝ իր պաշտպանյալների գործերին հետևելու համար։ Սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թեև բանտերում ինտերնետի հասանելիության սահմանափակումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չէ, բայց հաշվի առնելով, որ նշված կայքերում միայն իրավաբանական տեղեկություններ են, որոնք այլ ճանապարհով ձեռք բերել հնարավոր չէ, ուստի դրանց հասանելիության սահմանափակումը տեղեկացված լինելու իրավունքի խախտում է։

Այս գործի շրջանակներում ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փաստաբան Ռամազան Դեմիրին վճարել 1․500 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>