Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել դրա ճանաչմամբ. Դավիթ Բաբայան

Հումանիտար բնույթի խնդիրները չեն կարող կապվել քաղաքական ճանաչման հետ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Պարոն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է արտաքին քաղաքականության մեջ եւ ի՞նչ խնդիրներ են դրված Հանրապետության առջեւ:

Այն, ինչի միջով ստիպված էին անցնել Արցախն ու հայ ժողովուրդը, բնականաբար չի կարող չազդել մեր երկրի արտաքին քաղաքականության վրա եւ որոշակի շտկումներ մտցնել դրա իրականացման մեջ: Կարելի է ասել, որ, անկախ պատմական հարվածներից եւ մարդկային ու տարածքային անփոխարինելի կորուստներից, մի շարք ավանդական խնդիրներ արտաքին քաղաքականության մեջ մնացել են անփոփոխ: Դա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումն է, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, երկկողմ կապերի զարգացումը: Բնականաբար, ներհայկական կապերի հետագա ամրապնդումն անսասան է մնացել: Սակայն ներկա իրավիճակը եւս մի շարք կարեւոր մարտավարական փոփոխություններ է թելադրում: Առաջին հերթին, արտաքին քաղաքականությունը պետք է շատ ճկուն լինի: Ավելին, ըստ էության, դիվանագետները ոչ միայն պետք է արտաքին քաղաքականության մեջ անմիջականորեն ներգրավված մարդիկ լինեն, այլ նաեւ` պետական ​​շատ կառույցներ: Սա ժամանակի հրամայականն է: Բոլոր քայլերը պետք է մի քանի քայլ առաջ մտածվեն, PR-ը, հույզերն եւ կենացները պետք է նվազագույնի հասցվեն: Բնականաբար, այսօր գերխնդիրն Արցախի սուբյեկտիվության պահպանումն է, այդ թվում` աշխարհաքաղաքական: Իսկ Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը նույնիսկ այս վիճակում է մնացել, քանի որ Անդրկովկասյան տարածաշրջանը, ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը դրանում մեզ հետ մի բան է, առանց մեզ` բոլորովին այլ: Ավելին, Արցախի անհետացումը տեկտոնական պայթյունների դետոնատոր կդառնա Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Վոլգայի շրջանի, Արեւելյան Եվրոպայի եւ այլնի հսկայական տարածություններում: Սրանք իրավիճակի ամենակարեւոր առանձնահատկություններն են: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում Արցախի արտգործնախարարության լուծարման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, ապա այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս մենք նման տեղեկատվություն չունենք: Ի դեպ, այդ լուրերը մեկնաբանել է Արցախի բարձրագույն ղեկավարությունը, նշվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է իր նախկին ռեժիմով: Հիմա մի քիչ ավելի շատ աշխատանք կա: Մենք չենք գովազդում մեր աշխատանքը, եւ դա ճիշտ է: Աշխատանքի դաշտը մեծ է եւ աշխատանքի ծավալը` եւս:

ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան Արցախ մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին: Պարզաբանեք` ինչի՞  մասին է խոսքը:

Ահաբեկիչների` հանրապետություն մուտքը կանխելու համար վերահսկման նոր համակարգ է ներդրվում: Մենք բարելավում ենք վիզաների տրամադրման համակարգը, եւ իսկապես տեխնիկական խնդիրներ կան: Մենք ներողություն ենք խնդրում անհանգստության համար. մի քանի օրից բոլոր հարցերը լիովին կլուծվեն:

Ճշտեմ. հրապարակումներն այն մասին էին, որ այսուհետ Ստեփանակերտը մուտքի թույլտվությունները համաձյնեցնելու է Բաքվի հետ: Դա ճի՞շտ է:

Բաքվի հետ որեւէ համաձայնություն չկա եւ չի կարող լինել: Համակարգն Արցախի Հանրապետության տարածք մուտքի համար Բաքվի հետ համաձայնություն չի ենթադրում: Այս համատեքստում Ադրբեջանից որեւէ կախվածություն լինել չի կարող:

Շատ է խոսվել չճանաչված երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին: Ինչպե՞ս են գործերն ընթանում այդ մասով:

Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտին, ապա կարգավիճակը չպետք է որեւէ նշանակություն ունենա: Ի՞նչ է ստացվում, եթե պետությունը ճանաչված չէ, ապա դրա ժողովրդին կարելի է ցեղասպանության ենթարկել, իսկ հետո ասել` պետությունը ճանաչված չէ՞: Այդպես կարելի է վարվել ցանկացած պետության հետ, հետ կանչել ճանաչումը, ցեղասպանություն կազմակերպել, ապա ասել, որ այն չճանաչված պետություն է: Նման քաղաքական խտրականությունն անընդունելի է: Քանի որ ճանաչված լինելը եւ հումանիտար խնդիրները կապված չեն: Չի կարող ժողովրդի կամ նրա մշակութային ժառանգության դեմ ցեղասպանության արդարացումը պայմանավորված լինել ճանաչման բացակայությամբ: Սա մարդասիրական իրավունքի, բարոյականության եւ էթիկայի կոպիտ խախտում է:

Խոսվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին, սակայն փաստացի... Ադրբեջանը համառորեն հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը:

Դա նույնպես շատ լուրջ խնդիր է: Այստեղ խաղաղապահները շատ կարեւոր դեր են խաղում: Հենց Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի ջանքերի շնորհիվ է, որ Դադիվանք համալիրն փաստացի չի ավերվել Ադրբեջանի կողմից: Բայց կան բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ եւ խաչքարեր, որոնք անխնա ոչնչացվում են ադրբեջանական կողմի կողմից, եւ մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել դրա վրա: Ուստի կարեւոր է, որպեսզի ներգրավված լինի միջազգային հանրությունը, որպեսզի պատասխանատվությունը չլինի բացառապես խաղաղապահների կամ մի կողմի վրա, այս դեպքում` Ռուսաստանի: Չէ որ մշակութային ժառանգությունը համաշխարհային հարստություն է: Դա պետք է արվի միջազգային կառույցների, այս դեպքում` ՄԱԿ-ի կողմից, որը, ըստ համաձայնության, պետք է նաեւ մասնակցի հումանիտար հարցերի լուծմանը Ղարաբաղում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>