Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

«Ինչպես գնացքը մտավ Ալեքսանդրապոլ». Դերենիկ Մալխասյան

Ինչպես գնացքը մտավ Ալեքսանդրապոլ (Գյումրի) 1899 թ․ փետրվարի 7-ին, ժամը 12-ին, առաջին գանցքը մտնում է Հայաստան՝ Ալեքսանդրապոլ քաղաք։

Երևանի նահանգի ամենամեծ ու հայաշատ քաղաքը երկաթգծային ճանապարհով միանում է մեծ աշխարհին։ Այդ օրը գործարկվում է Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղին։ Ժամանակաշրջանի համար գնացքը Ալեքսանդրապոլ հասցնելը շատ հավակնոտ ծրագիր է եղել՝ հաշվի առնելով այն ռելիեֆը, որտեղով պետք է անցներ երկաթգիծը։

1896թ․ ինժեներները իրենց հաշվարկներով ապացուցել են, որ երկաթուղագիծը Լոռվա ձորերով կրկնապատիկ ու եռապատիկ թանկ է նստելու, քան Աղտաֆա-Դիլիջան-Վանաձոր-Ղարս ճանապարհով անցկացնելը։ Սակայն Ֆրանսիացիները վարկավորում են հենց Լոռու սարերով անցնող նախագիծը, որպեսզի գնացքը անպայման անցնի Ալավերդու պղնձահանքերի մոտով։

Նույն թվականի հուլիսի 21-ին երկաթգիծը հասնում է Կարս, իսկ 1902 թ․ դեկտեմբերի 6-ին գնացքը մտնում է Երևանի կայարան։ Երկաթուղու կառուցման համար կայսր Նիկոլայ Երկրորդի կողմից հատկացված գումարը 320 մլն ռուբլի է կազմել, որը մեծ գումար էր այդ ժամանակվա համար։ Երկաթուղու երկարությունը ավելի քան 250 կմ է, այն կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ շինարարությունը սկսվել է 1896թ․-ին և ավարտվել 1899թ․-ին։ Երկաթգծի շինարարությանը ներգրավվել են ինչպես մոտակա գյուղերի բնակիչները, այնպես էլ Ռուսաստանից աշխատակիցները և մասնագետները: Ճանապարհին կառուցվել էին 535 արհեստական ​​կառույցներ` կամուրջներ, թունելներ և այլն:

Ընդ որում, բոլոր թունելները երկկողմանի էին: Ճանապարհի ամենամեծ արհեստական կառույցը՝ մոտ 2 կմ (1703 մետր) երկարություն ունեցող Ջաջուռի թունելն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1843 մետր բարձրության վրա: Ըստ երկաթգծի թանգարանի ղեկավար Նիկողայոս Տեր-Կարապետյանի՝ Ջաջուռի թունելը կառուցելու ժամանակ աշխարհում առաջին անգամ օգտագործվել են էլեկտրական հորատման մեքենաներ, էլեկտրական օդափոխիչներ և էլեկտրական լուսավորություն։

Թունելը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակում. շինարարությունը սկսվել է 1896 թվականին եւ ավարտվել 1898 թվականին: Բնականաբար, երկաթուղու շինարարության մեջ մեծ թափով ներգրավված են եղել նաև ալեքսանդրապոլցիները։

«Գյումրին ու նրա մարդիկ» գրքում Վազգեն Հարությունյանը գրում է․

«Թունելի շինարարությունը կատարվել է ճրագի լույսի տակ, իսկ ճրագում ձեթ է վառվել։ Թունելի ամբողջ երկարությամբ վառվել են ձեթի հազար ճրագներ, որոնց համար ամեն ամիս «Սատանա Պապոյենց» Գրիգորի ձիթհանքից տարել են հինգ տակառ ձեթ»։

Գնացքն Ալեքսանդրապոլ մտնելու կապակցությամբ այդ տարի երկաթուղային կայարանի տարածքում տնկվում է այս ծառը, որը, ինչպես տեսնում եք, դալար է արդեն 122 տարի։

Հ․Գ․ Բնականաբար, գնացքի մուտքը Ալեքսանդրապոլ չէր կարող անցնել առանց հումորի։ Գնացքի դիմավորման հանդիսավոր արարողության մասնակից երկու ալեքպոլցի զրուցում են իրար հետ․

-Ծո, էս «պոյեզը» ինչով կշարժվի։

-Բղով (գոլորշի)։

-Իյա, ծո ըդպես օր էղնի Ձիթողցոնց բաղնինքն արդեն Լոնդոն էր հասել։

Հ․Գ․ Կայարանի ժամանակակից շենքը շահագործման է հանձնվել 1977թ․, շենքի ճարտարապետը մեր համաքաղաքացի Ռաֆայել Եղոյանն է:

Դերենիկ Մալխասյանi ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>