Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաստորեն 5 հազար հայերի կյանքը, 90 հազար փախստականն Արևմուտքի համար Նավալնիի ձեռքի ճկույթի արժեքի չափ էլ չունեցավ

Այսօր այն, ինչ կատարվում է Նավալնիի շուրջ արևմտյան շրջանակներում, կատարյալ ցինիզմ է: Խոսքը նրա մասին չէ, որ այս կամ այն երկրում չի կարելի աջակցել մարդու իրավունքների պայքարին: Անկասկած, Նավալնին ու իր կողմնակիցներն ունեն իրենց իրավունքները: Սակայն այն, ինչ կատարվում է այս խնդրի շուրջ Արևմուտքում, պարզապես զզվելի է ու ցինիզմի բոլոր սահմաններն անցնող երևույթ: Դատեք ինքներդ:

Թուրքիայի քրդամետ կուսակցության վերնախավի մոտ 70 տոկոսը Սալահէդդին Դեմիր- Թաշի գլխավորությամբ այսօր գտնվում է բանտում: Բայց Թուրքիայի հանդեպ որևէ արձագանք արևմուտքից չկա: «Գալոչկայի» համար, իհարկե, շաբլոնային քննադատություն իրականցվում է, բայց՝ ոչ ավել: Վերջին ղարաբաղյան պատերազմում Հայաստանի դեմ հանդես եկավ Թուրքիան` իր ահաբեկչական վարձկանների հետ միասին: Սակայն բացի Ֆրանսիայի նախագահից, արևմտյան ոչ մի երկիր նույնիսկ չմրթմրթաց այս ամենի մասին:

Այս դաժան պատերազմում զոհվեց ավելի քան 5 հազար հայորդի, մենք ունեցանք 10 հազար վիրավոր, մոտ 90 հազար փախստական, և տարբեր տվյալներով՝ 100-ից ավել գերի ադրբեջանական բանտերում: Սակայն այս ամենը նիկոլների ու սորոսների սիրահար Արևմուտքի համար գրոշի արժեք չունեն: Նրանց համար հայերի մարդկային իրավունքները զրոյական արժեք ունեն: Զրո դերակատարություն ունեն նաև Արցախի վերականգնման հարցերը: Բայց ահա Նավալնիի դատավճիռն արթնացրեց արևմտյան վերնախավին:

Փաստորեն, ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի արժեքն ավելի բարձր է, քան մի ամբողջ փոքր ժողովրդի արժեքը: Սա է Արևմուտքի իրական դիմագիծը, իրական արժեքները, որտեղ «մարդու իրավունքները» շղարշ են՝ իրենց լկտի շահերին հասնելու համար:

Այդ նույն շարքում էլ պետք է դիտարկել Բայդենի վարչակազմի որոշումը՝ աջակցել ոչ թե Հայաստանին, այլ Հայաստանի, այսպես կոչված,  քաղհասարակությանը: Այսինքն, ամերիկացիներին հետաքրքիր չէ Հայստանի շահը, նրանց հետաքրքիր է, որ Հայաստանում աջակցություն ստանան նիկոլփաշինյանները, ալենսիմոնյանները, արմանբաբաջանյանները, արթուրսաքունցները, դանիելիոաննիսյանները, անուշբեղլոյանները եւ այլն:

Այսինքն, բոլոր նրանք, ովքեր գործել են Հայաստանի, Հայաստանի պետական շահի դեմ, քանի որ այդ քաղհասարակություն կոչվածի իրական առաքելությունը հայ-ռուսական վստահելի հարաբերությունների կազմաքանդումն է եղել, որը կբացեր Թուրքիայի ճանապարհը դեպի Անդրկովկաս:

Դրանով Արևմուտքը կփորձեր երկրորդ ճակատ բացել Ռուսասատնի դեմ, որպեսզի 1917 թվականի նման Նավալնիի «բոլշևիկները» կարողանան կազմաքանդել այսօրվա Ռուսաստանը:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու 2018 թվականին Փաշինյանի խմբակին «գործուղել էին» իշխանություն վերցնելու համար: Դրա արդյունքը մենք տեսանք այս պատերազմով: Բայց արևմտյան քաղտեխնոլոգների գործը կիսատ է մնացել: Դեռ Արցախն ամբողջությամբ հայաթափված չէ, Հայաստանն էլ դեռ ամբողջովին կազմաքանդված չէ: Իսկ դա նշանակում է, որ ամերիկացիները դեռ պետք է շարունակեն աջակցել Հայաստանի քաղհասարակությանը, որպեսզի մինչև վերջ հասցնեն իրենց առաքելությունը Հայաստանում և տարածաշրջանում:



Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>